Ֆիլիպ Կիրկորովը սոցիալական ցանցի իր էջում տեղադրել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ համատեղ լուսանկար, որում երևում է նրանց հասակների միջև եղած էական տարբերությունը:
Կիրկորովը իր Instagram-ում հրապարակել է լուսանկարներ 2017 թվականի նոյեմբերին Պատվո շքանշանի պարգևատրման արարողությունից՝ Պուտինին հայտնելով իր աջակցությունը առաջիկա ընտրություններին: «Հանուն ուժեղ Ռուսաստանի: Հանուն ուժեղ նախագահի: Վստահ եմ՝ դուք ևս»,- մակագրել է երգիչը:
Մեկնաբանություններում անմիջապես սկսել են ծաղրել ոչ բարձրահասակ Պուտինին, և հարցրել են Կիրկորովին՝ որքան է նրա ճշգրիտ հասակը: Շատ օգտատերերի դուր չի եկել նաև այն, որ երգիչը քարոզում է Կրեմլի գործող ղեկավարի օգտին: