Բաքվի Նարկոլոգիական հանրապետական կենտրոնում բռնկված խոշոր հրդեհի պատճառը ուժեղ քամու հետևանքով կարճ միացումն է եղել: Այս մասին հայտնում է ադրբեջանական ԱՊԱ գործակալությունը:
Ադրբեջանի առողջապահության նախարարությունից հայտնում են, որ ընդհանուր առմամբ հիվանդանոցում եղել է ավելի քան 200 մարդ՝ հիվանդներ և բուժանձնակազմի անդամներ:
Ինչպես ավելի վաղ տեղեկացրել էինք՝ կա 24 զոհ։