Խոշոր վթար Երևանում. առավոտյան ժամը 08:20-ի սահմաններում Երևանյան և Իսահակ Գասպարյանի փողոցների խաչմերուկում բախվել են 76-ամյա Մարտիրոս Բաղրամյանի ՎԱԶ-21013 և 25-ամյա Տարոն Ավագյանի BMW մակնիշների մեքենաները: Այս մասին տեղեկանում ենք shamshyan.com կայքից:
Աղբյուրի փոխանցմամբ՝ պատահարի հետևանքով վարորդները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Աստղիկ» բժշկական կենտրոն:
Հարվածի արդյունքում BMW-ն դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել գովազդային վահանակին: Մեքենաները տեղափոխվել են Երևանի ՃՈ հատուկ պահպանվող տարածք: