Friday, 26 04 2024
12:01
Ucom-ը անվճար ինտերնետ է ապահովել Իջևանի չորս համայնքների կանգառներում
«Մեծ խաղում» Հայաստանը միայնակ չի՞ մնա, երաշխավորն ո՞վ է
Ակցիայի մասնակիցներից մեկը հետախուզման մեջ է եղել
Գառնի գյուղում տուն է այրվել
Հանրապետական նշանակության ճանապարհի Նավուրի հատվածում այսօր կիրականացվեն հորատապայթեցման աշխատանքներ
11:20
ՀՀ ԱԳՆ-ն՝ Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների Ղազախստանում հանդիպման մասին
Երևանում փակ փողոցներ չկան. Ոստիկանություն
11:00
Հայկական առաջին բանկը Ֆասթեքսվերսում․ Ֆասթ Բանկը ներկայացնում է իր վիրտուալ տարածքը
10:45
Հնդկաստանում մեկնարկել է աշխարհի ամենամասշտաբային ընտրությունների երկրորդ փուլը
10:30
Երազանքն իրականացնելու ճանապարհին
10:15
Նավթի գներն աճել են. 25-04-24
Լուրերի առավոտյան թողարկում 10։00
Ապամոնտաժվել է շուրջ 10 500 ինքնակամ գովազդ
Եթե ատամներ ցույց չտանք, Մոսկվան և Բաքուն կհոշոտեն մեզ. միջազգային ուժեր է պետք ներգրավել
Հրաչյա Փոլադյանն իր հավատարմագրերն է հանձնել Ալժիրի նախագահին
Ցեղասպանության ճանաչումը դասեր չտվեց էրդողանին ու Ալիևին. կրկնում են Լոզանի ատելության խոսույթը
Տեղումներ չեն սպասվում
Կրեմլն անտարբեր չէ հայ-թուրքական հաշտեցմանը. Հրվ. Կովկասում իր գոյությանը սպառնացող վտանգ է տեսնում
Համատեղ պայքարի պլան դեռ չկա. «Հրապարակ»
216 հազար դրամ 36 LED լույսի համար. ի՞նչ գնումներ է արել նախագահի աշխատակազմը․ «Ժողովուրդ»
Աննա Հակոբյանը քաղաքական նպատակով էր Գյումրիում. թեմի առաջնորդը «վտանգ» է համարվում. «Ժողովուրդ»
08:30
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
ԱԺ–ում կհանդիպեն ՍԴ դատավորի թեկնածուի հետ․ «Ժողովուրդ»
ԿԳՄՍ նախարարությունում փոփոխություններ են նախապատրաստվում. Լուծարվելու է Սփյուռքի բաժինը. «Հրապարակ»
Իշխանական թիմում էլ են սարսափում ադրբեջանցի «փախստականների» վերադարձի հեռանկարից. «Հրապարակ»
Եռակողմ փաթեթի ճակատագիրը. ինչու՞ է լռում Երեւանը
Կոռուպցիայի մեջ մեղադրվող ՌԴ ՊՆ փոխնախարարի առանձնատունը
00:45
Քննարկվել են Հայաստան-ԵՄ-ԱՄՆ պայմանավորվածություններին վերաբերող հարցեր
Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում Աննա Հակոբյանին վիրավորելու գործով քրեական վարույթ է նախաձեռնվել
Ալիևին դեռ զսպում են, անզուսպ է 5-րդ շարասյունը. «Նոյեմբերի 9»-ի շահառուները ակտիվացել են

Սերժ Սարգսյանը «կընկերանա՞» իր դեմ պայքարին

Կձևավորվի Սերժ Սարգսյանի վարչապետության դեմ քաղաքական լայն ընդդիմադիր ճակատ, ովքե՞ր կմիավորվեն այդ ճակատի ներքո, և կլինի՞ քիչ թե շատ տեսանելի ու շոշափելի հրապարակային բողոքի շարժման գործընթաց, թե՞ ոչ: Ներկայումս, 2018-ի ապրիլին ընդառաջ Սերժ Սարգսյանի վարչապետության դիլեմային միանում է նաև դրա, այսպես ասած, հնարավոր կամ անհնարին հակազդեցության դիլեման: Ներկայումս այդ հեռանկարի դեմ պայքարի մասին հայտարարում է խորհրդարանական «Ելք» խմբակցությունը, նաև արտախորհրդարանական ուժեր, համենայնդեպս, օրինակ, «Ժառանգությունը»: Կլինի՞ «Ժառանգության» և «Ելք»-ի միավորում այդ նպատակի շուրջ՝ հրապարակում: Եվ է՞լ ինչ ուժեր կմիանան հնարավոր այդ գործակցությանը:

Այստեղ, սակայն, նախ հարց է, թե «Ելք»-ն ինքնին ինչ մոտեցում է ունենալու Սերժ Սարգսյանի վարչապետության դեմ պայքարի հարցում՝ Ազատության հրապարա՞կ, թե՞ այսպես ասած «ԱԺ լսումներ» ֆորմատ: Բանն այն է, որ այդ տեսանկյունից օրեր առաջ արձանագրվեց հետաքրքիր տարամիտում, նուրբ տողատակով: «Ելք»-ը լսումներ էր նախաձեռնել Մարտի 1-ի թեմայով: Խորհրդարանական այդ լսումների ընթացքում, ըստ էության, որևէ նոր բան չի ասվել տասներորդ տարելիցն ապրող այդ ողբերգության կապակցությամբ չի եղել որևէ նոր բացահայտում, հնչել են բազմիցս արդեն հնչած գնահատականներ ու հարցադրումներ: Բայց, դրանով հանդերձ, «Ելք»-ի առաջնորդներից Էդմոն Մարուքյանը լսումները հռչակեց «պատմական» հաջողություն, հայտարարելով, թե դա նոր ընդդիմության նոր մեթոդաբանություն է, որով քայ առ քայլ գնալու են առաջ: Էդմոն Մարուքյանի այդ ֆեյսբուքյան գրառմանը զուգահեռ, «Ելք»-ի մեկ այլ առաջնորդ՝ Նիկոլ Փաշինյանը իր գրառումն արեց, որ ընտանիքում քննարկել է նախնական պլանը և ստացել Ազատության հրապարակ գնալու հավանություն: Երկու ուշագրավ գրառում, ըստ էության, տարբեր ուղղություններով գնալու մասին, համենայնդեպս, նվազագույնը պատկերացումների մասին, ինչը, ըստ էության, հայտնի ժողովրդական խոսքի շրջանակում հնարավոր է ձևակերպել, որ կարող է կոծկվել առավելագույնը «40 օր»:

Եթե որևէ քաղաքական դաշինքում կան մեթոդաբանության և ճանապարհի վերաբերյալ սկզբունքային տարաձայնություններ և պատկերացումների տարամիտում, ապա դրանք մի օր անպայման դառնալու են իրականություն, հատկապես երբ խոսքը հավասարազոր առաջնորդների և թիմերի միջև եղած տարբերության մասին է: Իսկ առնվազն ֆեյսբուքյան գրառումների մակարդակում այդ տարբերությունը «Ելք»-ի դեպքում ակնառու է, ինչը հարց է առաջացնում, թե նախ որևէ հրապարակային միավորում նախաձեռնելը կամ դրա մաս դառնալը, «Ելք»-ն ինքն ունենալո՞ւ է առողջ միավորվածություն տվյալ մեթոդաբանության շուրջ: Սակայն ամենաառանցքայինը թերևս այն հարցն է, թե կմիանա՞ այդ հնարավոր գործընթացին իշխանությունը, իշխանության որևէ թև, և ո՞ր թևը կմիանա: Օրինակ՝ Սերժ Սարգսյանն ինքը որևէ կերպ կմիանա՞ իր վարչապետության դեմ հնարավոր հրապարակայաին բողոքի կամ պայքարի դրսևորումներին:

Ի վերջո, կա հայտնի մեկ այլ ասույթ՝ չես կարողանում հաղթել, ընկերացիր: Իսկ Սերժ Սարգսյանը, կամ իշխանությունն ընդհանրապես, Հայաստանում այդուհանդերձ ունի այդպիսի մոտեցումներով առաջնորդվելու փորձ, ընդ որում տարբեր ձևաչափային դրսևորումներով՝ թե՛ բացահայտ, անմիջականորեն, ուղիղ շփումների միջոցով, թե՛ ստվերային, անուղղակի, միջնորդավորված: Սերժ Սարգսյանը 2008 թվականից ի վեր Մարտի 1-ի ծանր բեռով և տնտեսական ծանր կացությամբ իրավիճակում նախագահությունը գործնականում պահել է հենց այդ տրամաբանության կամ մեթոդաբանության լայն և բազմաբնույթ, բազմաձևաչափ կիրառումով՝ թե՛ ուղղակի, թե՛անուղղակի, թե՛ հիբրիդային տարբերակներով «ընկերանալով» իր մրցակիցների կամ քաղաքական հակառակորդների հետ, քաջ գիտակցելով, որ անգամ տվյալ պահին իր համար ոչ այնքան բարենպաստ պայմաններով միանալու դեպքում էլ իր «ընկերանալը» նրանց, հետո հարվածելու է հենց նրանց, քան իրեն: Այդ հաշվարկը Սերժ Սարգսյանի դեպքում տասը տարի աշխատել է գրեթե անվրեպ:

Ըստ այդմ, դատելով տասնամյակի այդ տրամաբանությունից, միանգամայն հիմնավոր կերպով առկա է հարց՝ Սերժ Սարգսյանը կմիանա՞ իր վարչապետության դեմ հրապարակային որևէ բողոքի, ի՞նչ ձևով կորոշի միանալ՝ ուղղակի՞ իմաստով, առաջարկելով, ասենք, հանդիպել և քննարկել, թե՞ անուղղակի՝ երբ միավորմանը կմասնակցեն ուժեր, որոնց մերժելը հրապարակի «առաջնորդներին» հնարավոր չի լինի, բայց որոնք, սակայն, գործնականում տարբեր առումներով կաթվածահար կանեն գործընթացը, ոչ թե կդարձնեն այլ ավելի ուժեղ: Իհարկե Սարգսյանի վերաբերմունքը թերևս պայմանավորված կլինի այն հանգամանքով, թե որքանով կարող է խնդրահարույց հեռանկար առաջանալ հրապարակում: Մյուս կողմից, իհարկե, կա նաև մեկ այլ հարց, թե ինչպես կվարվեն իշխանության այլ թևեր, կամ իշխող համակարգի ընդհանրապես՝ թե՛ ուղղակի, անմիջական իմաստով, թե՛ ստվերային-կուլիսային հարաբերության: Խոշոր հաշվով, Սերժ Սարգսյանի վարչապետության դեմ հրապարակային պայքարի որևէ հեռանկար, թերևս ինտրիգ, պարունակում է հենց այդ՝ մասնակցայնության հեռանկարի իմաստով իշխանության վերաբերմունքի և արձագանքի տեսանկյունից:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում