Ամերիկայի Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Ռուսաստանում իր դեմ ոչ մի կոմպրոմատ չի կարող լինել։
Այս մասին երկրի նախագահը գրել է Twitter-ում։
«Ռուսները Դոնալդ Թրամփին վարկաբեկող ոչ մի տեղեկատվություն չեն ունեցել», – հաղորդել են Fox News-ում։ Իհարկե չի եղել, որովհետև չկա և երբեք չի եղել»,– հայտարարել է Թրամփը։
Թրամփի խոսքերով՝ Ռուսաստանի հետ նրա կապերի հետաքննությունը ոչ այլ ինչ է, քան վհուկների որս։ Նախագահը նաև ավելացրել է, որ Բարակ Օբաման, ի տարբերություն իրեն, ոչինչ չի արել Ռուսաստանին ընդդիմանալու համար։