Երբ բանը հասնում է Բրեդ Փիթի և Ջենիֆեր Էնիսթոնի վերամիավորմանը ոչ ոք չի քաջալերում զույգին այնպես, ինչպես Ջեյն Փիթը: Տեղեկացվում է, որ Բրեդ Փիթի մոր կարծիքով իր հանրահայտ որդին կարող է վերսկսել հարաբերությունները նախկին կնոջ հետ: Այդ մասին գրում է vladtime.ru-ն:
Ջեյն Փիթը պատմել է ամերիկյան լրագրողներին, որ երազել է Բրեդի և Ջենիֆերի վերամիավորման մասին արդեն ավելի քան 10 տարի: Կինը պնդում է, որ երբեք չի կորցրել հավատը և շարունակել է երկար ժամանակ պահպանել կապը Էնիսթոնի հետ: Հայտնի է, որ Ջենիֆերը և իր նախկին սկեսուրը ամսվա ընթացքում մի քանի անգամ երկար նամակներ են գրում միմյանց և պարբերաբար հեռախոսազրույցներ են ունենում: