Բրիտանացիները կարծում են, որ միջնակարգ դպրոցի աշակերտի համար ֆիզկուլտուրան ավելի կարևոր է, քան պատմությունն ու աշխարհագրությունը։
Համաձայն YouGov-ի նոր հետազոտության՝ մեծահասակ բրիտանացիների 42 %-ը կարծում է, որ ֆիզիկական կուլտուրան դպրոցներում «շատ կարևոր» է։ Ընդհանուր աղյուսակում այդ առարկան առաջ է անցել պատմությունից (39%), աշխարհագրությունից (30%), բիզնես դասերից (27%) և հասարակագիտությունից (20%)։
Փորձագետները կարծում են, որ ֆիզկուլտուրայի հաջողությունը կապված է մանկական ճարպակալման դեմ իշխանությունների ծավալած արշավի հետ։ Պատմությունն ու աշխարհագրությունը զիջել են նաև սեռական դաստիարակությանը (47%) և օտար լեզվին (42%)։
Առաջին տեղում անգլերենն է (84%), որին հաջորդում են մաթեմատիկան (83%), ինֆորմատիկան (69%), բնագիտությունը (68%), սեռական դաստիարակությունը (47%)։