Tuesday, 14 05 2024
Ակցիայի 63 մասնակից բերվել է ոստիկանություն
13:45
Ավստրիայի արտգործնախարարը պատրանք է անվանել Թուրքիայի՝ ԵՄ-ին անդամակցելու հնարավորությունը
Ցուցարարը հանրահավաքների էր եկել երկարաշեղբ սրով. նա ձերբակալվել է
Քաղաքական հայացքներով պայմանավորված` մարդկանց բռնության ենթարկելու կոչ են հնչեցրել
Լրագրողին առերևույթ վրաերթի ենթարկելու դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ
Նիկոլ Փաշինյանը հանդիպել է Դանիայի Թագավորության վարչապետ Մետտե Ֆրեդերիկսենի հետ
Ազնիվ կլիներ՝ մտնեիք Քոչարյանի դաշինք ու ընտրություններին մասնակցեիք. Վարդանյանը՝ Գալստանյանին
Ֆլեշ-մոբ՝ ավագանու նիստին
13:30
Բայդենն օրենք է ստորագրել է Ռուսաստանից ուրանի ներկրումն արգելելու մասին
Բելգորոդի երկնքում ոչնչացվել է 25 արկ, վնասվել են բազմաբնակարան շենքեր․ կա վիրավոր
Քաղաքական հայացքներով պայմանավորված` սոցցանցի միջոցով մարդկանց բռնության ենթարկելու կոչ հնչեցնելու դեպքի առթիվ քրեական վարույթ է նախաձեռնվել
Հայաստանի տնտեսության առանցքում պետք է լինի բարձր տեխնոլոգիաների զարգացման տեսլականը
13:00
Պուտինը մայիսի 16-17-ը պետական այց կկատարի Չինաստան
12:45
Նավթի գներն աճել են. 13-05-24
«Մինսկի խումբը լուծարելու ժամանակն է». Ալիև
Վոլգոգրադի մարզում բեռնատար գնացքը դուրս է եկել ռելսերից «կողմնակի միջամտության պատճառով»
Լուրերի օրվա թողարկում 12։00
12:01
Բելգիան ողջունում է Հայաստանի և Ադրբեջանի միջև բանակցությունների նոր փուլը
Ադրբեջանը Իրանի հետ լարվածությու՞ն է հրահրում
Ալիևն ընդունել է ԵԱՀԿ գործող նախագահին
Նիկոլ Փաշինյանը մասնակցում է Կոպենհագենի ժողովրդավարության գագաթնաժողովին
Եվրոպական ներդրումային բանկի այս ծրագրի գնահատված ընդհանուր արժեքը կկազմի 37.1 մլն եվրո. փոխքաղաքապետ
ՔՊ խմբակցության անդամ Արթուր Իսպիրյանին Երևանի ավագանիում կփոխարինի Քրիստինե Վարդանյանը
Իվանիշվիլին հրաժարվել է հանդիպել ԱՄՆ պետքարտուղարի օգնականին
Քաղաքացին ընկել է մոտ 7 մետրանոց փոսը․ նա հոսպիտալացվել է
11:00
«Նախկինի պես հավատում ենք, որ խաղաղությունը հնարավոր է»․ Պատել
Զինված ուժերում մեկնարկել է ռազմավարական հրամանատարաշտաբային հերթական զորավարժությունը
Ակցիայի 38 մասնակից բերվել է ոստիկանություն
10:15
ԱՄՆ պետքարտուղարն Ուկրաինայում է
Ուղիղ․ Երևանի ավագանու նիստը

Մի կտոր ռեկտորից. Եվ սա 21-րդ դարում

Թշնամու ատամները փշրել ենք և պետք է փշրենք: Ինչ եք կարծում, ով է այդ բառերի հեղինակը: Այդ բառերի հեղինակը արցախյան առաջին պատերազմի, և ոչ էլ քառօրյա պատերազմի մասնակից որևէ հերոս չէ, կամ զինված ուժերի որևէ հրամանատար չէ, որոնց դեպքում նմանօրինակ հռետորաբանությունը թերևս կլիներ ընկալելի և որոշակիորեն համադրելի այն կարգավիճակի հետ, որ ունեն նրանք: Այդ բառերի հեղինակը Երևանի Պետական համալսարանի, այսինքն Հայաստանի Մայր բուհի ռեկտոր Արամ Սիմոնյանն է, որն էլ նա հնչեցրել է Երևանում կազմակերպված միջազգային գիտաժողովում:

Առաջին հայացքից այստեղ չկա որևէ արտառոց բան, ի վերջո ադրբեջանցիները առաջնագծից այն կողմից Հայաստանի և Արցախի հասցեին անում են անհամեմատ ավելի կոշտ և անգամ վայրագ հայտարարություններ: Խնդիրը սակայն ամենևին դա չէ, առավել ևս ադրբեջանցիների հետ համեմատվելը: Հայաստանը չպետք է ունենա այդպիսի խնդիր, և ոչ էլ ատամները փշրելու խնդիր, առավել ևս ակադեմիական մակարդակում, ինչպիսին ենթադրվում է պետք է որ լինի Մայր Բուհը: Ակադեմիական մակարդակում Հայաստանի դրսևորումները պետք է լինեն այնպիսին, որոնք կվկայեն հայկական կողմի քաղաքակրթական առավելության մասին, որովհետև 21-րդ դարում անգամ զենքի ուժով հակառակորդի որևէ հարծ լուծելու համար առաջնային պլանում է ոչ թե «ատամ փշրելու» ֆիդայականությունը, այլ ակադեմիական քաղաքակրթականությունը:

21-րդ դարում ռազմական հաղթանակի տեխնոլոգիաները սերում են ակադեմիականությունից, գիտությունից, նորարարությունից, ստեղծագործական ներուժի գիտատեխնիկական գեներացիոն կարողություններից, որոնք դառնում են համալիր տնտեսություն և տալիս արդեն պրոֆիլային պրոդուկտներ, ձևավորելով պետության քաղաքակրթական նկարագիրն ու ըստ այդմ նաև մրցունակության, կենսունակության, պաշտպանունակության քաղաքակրթական բազան: Միայն այդ խորքի դեպքում է պետությունը 21-րդ դարում մրցունակ, պաշտպանված, հարկ եղած դեպքում էլ հակահարված կամ կանխարգելիչ հարված հասցնելու ռազմական կարողության և դիվանագիտական-քաղաքական հմտության տեր: Այլընտրանք չկա, այլընտրանքը հետ մնալն է՝ ժամանակից և ամեն ինչից:

Հետևաբար, հակառաորդի վրա հոխորտացողների քանակը չէ, որ պետք է լուծի մեր խնդիրը, այլ այն մարդկանց քանակը, որոնք կձևակերպեն, կձևավորեն և աշխարհին կմատուցեն Հայաստանի քաղաքակրթական առավելությունը, ակադեմիական ուժը: Իսկ դրա ներուժի պակաս, բարեբախտաբար Հայաստանը չի ունեցել և չունի:

Այն, ինչ պակասում է, ներուժը ձևավորելու, ձևակերպելու, կազմակերպելու և գեներացնելու ունակ ակադեմիական էլիտայի բացակայությունն է, ինչը հանգեցնում է պետական որակների գլոբալ խնդրի, դա էլ իր հերթին հանգեցնելով Ադրբեջանի հետ «տղայական հոխորտանքի» մակարդակի: Այն դեպքում, երբ խնդիրը քաղաքակրթական, ոչ թե «տղայական» է, ու Հայաստանը պետք է չընկնի այդ ծուղակը:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում