«Լեդի Գագա» անունով կովը արդեն երրորդ անգամ է ստանում «Սաքսոնիայի ամենագեղեցիկ կովի» տիտղոսը։ Մրցութային ընտրական փուլի ընթացքում Լեդի Գագան առաջ է անցել 200 մրցակիցներից։ Ինչպես պատմում է կովի տերը՝ Հենրիկ Վիլկեն, նա գնել է Լեդի Գագային երեք տարի առաջ և չգիտի, թե ինչու է նախկին տերը նրան այդ անունը տվել։ Կովը հատուկ ոճաբան ունի, ով ամեն ելույթից առաջ կտրում է նրա մազերը և լվանում հատուկ շամպունով։ Ժյուրին ընտրել է կովին ուժեղ ոտքերի, լավ զարգացած կուրծի և գերազանց առողջության համար։