Մարքեթոլոգ Վահրամ Միրաքյանը բիզնեսը ավելի արդյունավետ դարձնելու համար գործարարներին է ներկայացնում հերթական մարքեթինգային գործիքը։ Գործիքի մասին շատերը գիտեն, բայց այն կիրառում են առանց տեսական մոտեցման։ Խոսքը կարծիքով առաջնորդվելու մասին է։
Սոցիոլոգիայում մոտեցում կա, որ հասարակությունում ցանկացած կարծիք կամ սոցիալական դիրքորոշում ձևավորվում է որոշակի կարծիքի առաջորդների միջոցով։ Նույնիսկ քարոզչության մեջ կա տեսակետ, որ հասարակական կարծիք կարելի է ձևավորին միայն կարծիքի առաջնորդների հետ ճիշտ աշխատանք տանելով։