Երևանի ընդհանուր իրավասոթյան դատարանի Շենգավիթի նստավայրում այսօր՝ փետրվարի 23-ին շարունակվում է Ժիրայր Սեֆիլյանի եւ մյուսների գործով դատական նիստը:
Նշենք, որ այսօրվա նիստում ամբաստանյալների շահերի պաշտպանները հանդես են գալիս պաշտպանական ճառերով: Նախատեսված է լսել նաև գործով ամբաստանյալների վերջին խոսքը:
Արդեն հայտնել ենք, որ Ժիրայր Սեֆիլյանի շահերի պաշտպան Տիգրան Եգորյանը նախագահող դատավորին ինքնաբացարկի միջնորդություն ներկայացրեց:
Գործով բոլոր պաշտպանները միացան միջնորդությանը:
Դատարանը, նախքան խորհրդակցական սենյակ գնալը, որոշեց նիստերի դահլիճում գտնվող բոլոր մասնակիցներին հեռացնել դահլիճից: Հայտարարվեց կես ժամ ընդմիջում: