«Ժիրայր Սեֆիլյանի և մյուսների գործով» հերթական դատական նիստում այսօր ամբաստանյալների շահերի պաշտպաններից Տիգրան Եգորյանը դատավոր Տաթևիկ Գրիգորյանին միջնորդեց հնարավորություն տալ Ժիրայր Սեֆիլյանին ցուցմունք տալու: Դատարանը միջնորդությունը մերժեց՝ հիշեցնելով, որ Սեֆիլյանը պատշաճ չի օգտվել իր իրավունքներից և ժամանակին հրաժարվել է ցուցմունք տալուց:
«Սասնա ծռերի» աջակիցները դատարանի դիմաց ակցիա իրականացրեցին՝ պահանջելով դատավոր Տաթևիկ Գրիգորյանի բացարկը: