Friday, 26 04 2024
Ոնց որ քաղաքացին գնա բժշկի, քեզ ասի՝ գույքահարկդ չես վճարել, չեմ բուժելու. ՔՊ պատգամավոր
Ստացվում է «շահումով խաղերին» 10 օր ուշացումով հարկի վճարում ենք թույլ տալիս, ո՞նց. Թունյան
«Գալ-գնալ… այլևս չի լինի». նոր համակարգի ներդրումով հարկատուն ժամանակի կորուստ չի ունենա
13:30
Իդրամն ու IDBank-ը՝ Career City Fest-ի մասնակից
13:15
Ալիևին դիմավորել են Շոլցն ու Բերբոքը
Աղդամի ռուս-թուրքական մշտադիտարկման կենտրոնը դադարեցրել է իր գործունեությունը
12:45
ԱՄՆ-ն ճնշում է Չինաստանի զարգացումը. Չինաստանի ԱԳ նախարար
Ուղիղ․ Էներգետիկայի դիվիեսիֆիկացիայի հեռանկարները․ հանրային քննարկում
Մամիկոն Ասլանյանը կմնա կալանքի տակ․ դատարանը մերժել է նրա խափանման միջոցը փոխելու միջնորդությունը
Ղազախստանի պետականության դեմ աշխատողներ կան. Տոկաև
Լուրերի օրվա թողարկում 12։00
12:01
Ucom-ը անվճար ինտերնետ է ապահովել Իջևանի չորս համայնքների կանգառներում
«Մեծ խաղում» Հայաստանը միայնակ չի՞ մնա, երաշխավորն ո՞վ է
Ակցիայի մասնակիցներից մեկը հետախուզման մեջ է եղել
Գառնի գյուղում տուն է այրվել
Հանրապետական նշանակության ճանապարհի Նավուրի հատվածում այսօր կիրականացվեն հորատապայթեցման աշխատանքներ
11:20
ՀՀ ԱԳՆ-ն՝ Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների Ղազախստանում հանդիպման մասին
Երևանում փակ փողոցներ չկան. Ոստիկանություն
11:00
Հայկական առաջին բանկը Ֆասթեքսվերսում․ Ֆասթ Բանկը ներկայացնում է իր վիրտուալ տարածքը
10:45
Հնդկաստանում մեկնարկել է աշխարհի ամենամասշտաբային ընտրությունների երկրորդ փուլը
10:30
Երազանքն իրականացնելու ճանապարհին
10:15
Նավթի գներն աճել են. 25-04-24
Լուրերի առավոտյան թողարկում 10։00
Ապամոնտաժվել է շուրջ 10 500 ինքնակամ գովազդ
Եթե ատամներ ցույց չտանք, Մոսկվան և Բաքուն կհոշոտեն մեզ. միջազգային ուժեր է պետք ներգրավել
Հրաչյա Փոլադյանն իր հավատարմագրերն է հանձնել Ալժիրի նախագահին
Ցեղասպանության ճանաչումը դասեր չտվեց էրդողանին ու Ալիևին. կրկնում են Լոզանի ատելության խոսույթը
Տեղումներ չեն սպասվում
Կրեմլն անտարբեր չէ հայ-թուրքական հաշտեցմանը. Հրվ. Կովկասում իր գոյությանը սպառնացող վտանգ է տեսնում
Համատեղ պայքարի պլան դեռ չկա. «Հրապարակ»

«Այլևս երբեք»-ը չպետք է լինի սոսկ կարգախոս. Մադագասկարի ԱԳ նախարարը հարգել է Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը

Որպես մարդկության հանդեպ հարգանքով լցված անձինք` մենք մշտական հիշողության պարտավորություն ունենք այն անմեղ զոհերի հիշատակի առջև, ովքեր պարզապես ապրել էին ուզում: Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի հուշամատյանում այս խոսքերով է իր գրառումը սկսել Մադագասկարի արտաքին գործերի նախարար Անրի Ռաբարի-Նձական, ով Հայաստանում է աշնանը մեր երկրում կայանալիք Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության XVII-րդ գագաթնաժողովին իրենց երկրի նախագահի այցի կազմակերպման հարցերով: «Որպես անձինք, ովքեր հարգանքով են վերաբերվում մարդկությանը` մենք նաև մշտական հիշողության պարտավորություն ունենք անմեղ զոհերի հիշատակի առջև: Այն երեխաների, պատանիների, երիտասարդների, կանանց և տղամարդկանց հանդեպ, ովքեր ընդամենը խնդրում էին թույլ տալ իրենց ապրել: Ողջ մարդկությունը պետք է դաս քաղի այս սոսկալի դեպքերից, որպեսզի պատմությունն այլևս այս ուղղությամբ չկրկնվի: «Այլևս երբեք»-ը չպետք է լինի սոսկ կարգախոս, մենք այդպես պետք է ապրենք: Մենք խոնարհվում ենք ու մեր հարգանքի տուրքն ենք մատուցում բոլոր հայ զոհերի հիշատակին»,-գրել է Անրի Ռաբարի-Նձական:

Մադագասկարի ԱԳՆ-ն իրեն ուղեկցող պատվիրակության անդամների հետ նախ ծաղիկ խոնարհեց Ծիծեռնակաբերդի բարձունքին՝ անմար կրակի մոտ, ապա շրջեց թանգարանում և ծանոթացավ 20-րդ դարի սկզբին Օսմանյան Կայսրության կողմից իրագործված Հայոց ցեղասպանության պատմությանը:

Լրագրողների հետ զրույցում օտարերկրյա դիվանագետը նշեց, որ մինչ Հայաստան գալն արդեն ծանոթացել էր այս իրադարձություններին և ցավով արձանագրել, որ աշխարհում այսօր էլ «այսպիսի սոսկալի դեպքեր կրկնվում են»: «Արմենպրես»-ի հարցին ի պատասխան, որ «Հայաստանը ստանձնել է առաջամարտիկի դեր ցեղասպանությունների կանխարգելման գործում, ինչպես կարող է Մադագասկարն աջակցել մեր երկրին այդ հարցում», Անրի Ռաբարի-Նձական ասաց. «Մադագասկարի ներկա ղեկավարությունը մեծ հարգանք ունի մարդու իրավունքների, մարդասիրության նկատմամբ, իհարկե, մենք, որ գտնվում ենք մեր բարեկամ երկրում, դա արդեն նշանակում է, որ Հայաստանի հետ կիսում ենք նույն արժեքները»:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում