Tuesday, 14 05 2024
Պատրուշևը նշանակվել է Պուտինի օգնական. նոր նշանակումներ նախագահի աշխատակազմում
Ինչ կառաջարկի Երեւանը Թեհրանին ու Դելիին
14:45
ԵՄ-ը և Մոլդովան հաջորդ շաբաթ անվտանգության համաձայնագիր կկնքեն
Հարցազրույց Հովսեփ Խուրշուդյանի հետ
«Մանրամասներ»․ Դավիթ Ստեփանյանի հետ
Ռուսաստանում ձերբակալվել է ՊՆ կադրերի բաժնի պետը
ԿԲ նախագահը և ֆինանսների նախարարը հանդիպել են ՎԶԵԲ նախագահի հետ
Վրաստանի խորհրդարանի մոտ վերսկսվել են բողոքի ցույցերը
Ադրբեջանը երկարաձգել է Արկադի Ղուկասյանի կալանքը
Սյունիքի բարձրադիր գոտիներում և Դիլիջանի ոլորաններում մառախուղ է
14:08
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Ակցիայի 63 մասնակից բերվել է ոստիկանություն
Լուրերի օրվա թողարկում 14։00
13:45
Ավստրիայի արտգործնախարարը պատրանք է անվանել Թուրքիայի՝ ԵՄ-ին անդամակցելու հնարավորությունը
Ցուցարարը հանրահավաքների էր եկել երկարաշեղբ սրով. նա ձերբակալվել է
Քաղաքական հայացքներով պայմանավորված` մարդկանց բռնության ենթարկելու կոչ են հնչեցրել
Լրագրողին առերևույթ վրաերթի ենթարկելու դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ
Նիկոլ Փաշինյանը հանդիպել է Դանիայի Թագավորության վարչապետ Մետտե Ֆրեդերիկսենի հետ
Ազնիվ կլիներ՝ մտնեիք Քոչարյանի դաշինք ու ընտրություններին մասնակցեիք. Վարդանյանը՝ Գալստանյանին
Ֆլեշ-մոբ՝ ավագանու նիստին
13:30
Բայդենն օրենք է ստորագրել է Ռուսաստանից ուրանի ներկրումն արգելելու մասին
Բելգորոդի երկնքում ոչնչացվել է 25 արկ, վնասվել են բազմաբնակարան շենքեր․ կա վիրավոր
Քաղաքական հայացքներով պայմանավորված` սոցցանցի միջոցով մարդկանց բռնության ենթարկելու կոչ հնչեցնելու դեպքի առթիվ քրեական վարույթ է նախաձեռնվել
Հայաստանի տնտեսության առանցքում պետք է լինի բարձր տեխնոլոգիաների զարգացման տեսլականը
13:00
Պուտինը մայիսի 16-17-ը պետական այց կկատարի Չինաստան
12:45
Նավթի գներն աճել են. 13-05-24
«Մինսկի խումբը լուծարելու ժամանակն է». Ալիև
Վոլգոգրադի մարզում բեռնատար գնացքը դուրս է եկել ռելսերից «կողմնակի միջամտության պատճառով»
Լուրերի օրվա թողարկում 12։00
12:01
Բելգիան ողջունում է Հայաստանի և Ադրբեջանի միջև բանակցությունների նոր փուլը

Եթե քաղաքապետարանը որոշի ավագանու նիստերը փակ անցկացնել, «Ելք»-ը կդիմի դատարան

«Երևանի ավագանու «Ելք» խմբակցությունը ոչ մի պարագայում չի համակերպվելու քաղաքապետարանի որոշման հետ։ Մենք հայտարարություն ենք տարածել, որտեղ հստակ ամրագրել ենք, որ ավագանու նիստերին լրագրողների մուտքի արգելքը խոչընդոտելու է ավագանու նիստերի հրապարակայնությանը և բերելու է նրանք, որ քաքաղաքապետարանը ստանձնելու է նիստերի լուսաբանման մենաշնորհը»,-«Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց «Ելք» խմբակցության ղեկավար Դավիթ Խաժակյանը։

Նրա խոսքով, եթե քաղաքապետը կայացնի այնպիսի որոշում, որ կհակասի օրենսդրության պահանջներին, իրենք պատրաստ են վիճարկելու քաղաքապետի որոշումը դատական կարգով։

Դավիթ Խաժակյանի խոսքով, եթե քաղաքապետարանը որոշի փակել նիստերը լրագրողների համար, ապա դա կդիտվի ոչ միայն ավագանու նիստերի հրապարակայնության խոչընդուտում, ոչ միայն լրագրողների աշխատանքի խոչընդոտում, այլև իրենց՝ ավագանու անդամների գործունեության լուսաբանման խոչընդոտում։

Դավիթ Խաժակյանը նաև նշեց, որ իրենք վստահություն չունեն քաղաքապետարանի ուղիղ եթերների մասով, քանի որ բազմիցս հենց «Ելք» խմբակցության անդամների ելույթների ժամանակ այդ ուղիղ հեռարձակումը «խափանվել» է։ «Մենք վստահություն չունենք քաղաքապետարանի ապահոված ուղիղ եթերների նկատմամբ։ Անձամբ ենք համոզվել, որ բազմիցս իրենք ընդհատել են հեռարձակումը։ Այս առումով լրատվամիջոցների ներկայությունը շատ կարևոր է, ընդ որում ոչ միայն ավագանու նիստերի հետին մասում։ Եթե լինի տեխնիկական խոտան, ապա դահլիճում գտնվող լրատվամիջոցները այդ խոտանի պահին կկարողանան ապահովել պատշաճ ուղիղ հեռարձակում»,-նշեց  Խաժակյանը։

«Ելք» խմբակցության ղեկավարը նշեց, որ եթե քաղաքապետարանի կողմից կայացվի ավագանու նիստերը փակելու որոշումը, իրենք բացի դատական կարգով բողոքարկելուց ունեն նաև այլ գործիքներ քաղաքապետարանի նիստերի դահլիճ մուտքի ապօրինի արգելքը շրջանցելու համար։

Առավել մանրամասն՝ տեսանյութում

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում