Այս ամառը շատ «թեժ» է լինելու Սիրիայում ահաբեկիչների համար,–ասել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիպ Էրդողանը։ Նա նշել է, որ սկզբում Թուրքիայի Զինված ուժերը կազատագրեն Աֆրինը, իսկ հետո ահաբեկիչների վերահսկողության տակ գտնվող Սիրիայի մյուս տարածքները։
«Սիրիայի իշխանությունները ի վիճակի չեն ազատել իրենց տարածքները ահաբեկիչներից»,– ասել է Էրդողանը։
Հիշեցնենք, որ հունվարի 20-ին Թուրքիայի Զինված ուժերը, Սիրիական ազատ բանակի հետ համատեղ, սկսեցին «Ձիթենու ճյուղ» օպերացիան՝ սիրիական Աֆրին քաղաքում։