9 ամիսների ընթացքում Քայլի Ջեները բավական գիրացել էր: Հղիության ընթացքում մոդելը դադարել էր տնից դուրս գալ և միայն ծննդաբերությունից հետո նա կրկին «կապի մեջ մտավ»:
Այժմ աղջիկը փորձում է իրեն կարգի բերել և ընդամենը 3 շաբաթվա ընթացքում կարողացել է նիհարել 15 կիլոգրամով: Նա մարզիչների մի անբողջ թիմի հետ զբաղվում է սպորտով:
Գոտկատեղին նա հատուկ գոտի է կրում, ուտում է միայն ձուկ կամ հավի միս, ամբողջովին բացառել է ածխաջրերը: Նա նաև դետոքս թեյ է խմում, որի բաղադրիչները գաղտնի են պահվում:
Նա փորձում է օրական 1000 կալորիայից ավել չուտել: Բացի այդ, Քայլին արգելել է իր ներկայությամբ ֆաստֆուդ ուտել, որպեսզի չգայթակղվի: