Ազգային ժողովի արտաքին քաղաքականության հարցերով հանձնաժողովն այսօր՝ փետրվարի 22-ին, հրավիրել է խորհրդարանական լսումներ՝ «Սումգայիթյան ջարդեր. Հայատյացությունը որպես Ադրբեջանի պետական քաղաքականություն» թեմայով:
«Մեր դպրոցականներից սկսած՝ պատանիներից վերջացրած, պետք է փորձենք ներկայացնել մեր դառը իրականությունը և կռվել, կրակել սովորեցնենք»,- հայտարարեց «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Վահե Էնֆիաջյանը՝ հիշեցնելով, թե ինչպիսի բարձր հավակնություններ է ներկայացնում Ադրբեջանի ղեկավարությունը Հայաստանի դեմ:
«Եթե ուզում ես խաղաղություն, մեր պարագայում մենք պարտադրված ենք լավ զինվելու և պարտադրելու մեր խաղաղությունը»,- եզրափակեց պատգամավորը:
Մանրամասները՝ տեսանյութում: