Վրաստանի տարածքն օկուպացրած Ռուսաստանը թշնամի է, իսկ Թուրքիան՝ գլխավոր դաշնակից։ Այս մասին Թբիլիսիում խորհրդարանում ելույթի ընթացքում հայտարարել է Վրաստանի հետախուզական ծառայության ղեկավար Դավիթ Սուջաշվիլին։
Նրա ելույթը տեղի է ունեցել պաշտպանության և անվտանգության, միջազգային հարցերով, սփյուռքի և Կովկասի հարցերով կոմիտեների միացյալ փակ նիստի ժամանակ։
«Մենք շատ երկրների հետ ունենք սերտ հարաբերություններ, այդ տեսանկյունից ես կառանձնացնեի ԱՄՆ-ը»,-հայտարարել է Սուջաշվիլին։ Հետախուզական ծառայության ղեկավարի խոսքով՝ ոչ միայն Վրաստանի, այլև ողջ աշխարհի համար գլխավոր վտանգ է հանդիսանում ահաբեկչությունը, և «մեր երկիրը պետք է պատրաստ լինի այդ մարտահրավերներին»։