Tuesday, 14 05 2024
Ընդունել է Եվրասիա համագործակցություն հիմնադրամի ծրագրերի տնօրենին
Ընդդիմությունը հասարակությանն առաջնորդում է մի տեղ, որտեղ նրան մենակ է թողնելու
Տեղումները կշարունակվեն
Կա հանրային կոնսենսուս՝ գնալու սահմանազատման. եթե պարզվի՝ միայն զիջում ենք, կսկսվի քաոս
Բողոքի ակցիաները վերսկսվել են
Ադրբեջանը օգտվելու է այս իրավիճակից, որպեսզի Վազգեն Գալստանյանը ճիշտ դուրս գա
Վոյաժներին ոչինչ չի խանգարում. «Հրապարակ»
Ուղիղ. Երևանի մի քանի հատվածներում անհնազանդության ակցիաներ են, փակ են որոշ փողոցներ
Սթրեսից էր դուրս գալիս. «Հրապարակ»
Իշխանական նավը երերում է. «Հրապարակ»
08:30
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Փաշինյանը կատարել է Ալիեւի հերթական պահանջը. «Հրապարակ»
Քաղաքապետարանում տեղյակ չեն, որ խորհրդականը 14 օր է, ինչ նշանակված է. «Ժողովուրդ»
Փարիզի ողջույնը. Երեւանին հաջողվել է դիմադրե՞լ
Քննարկվել է մետրոյի զարգացման ու առկա շարժակազմերի արդիականացման խնդիրը
ԱՄՆ-ն հավատում է Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղությանը
Ոստիկանության պարեկային ծառայության աշխատակիցը Հնդկաստանի քաղաքացուց կաշառք է ստացել
Նախկին դիվանագետները բացահայտել են շարժման իրական նպատակը
Ճնշումը մեծացնում ենք հարավից հյուսիս. Գալստանյանը ներկայացրեց վաղվա անելիքները
Մեզ հետ խորհուրդներով մի խոսեք, շարժումը մարի էլ, ժողովուրդն արթնացել է. Գալստանյան
Ռուսաստանը մտադիր է մուտք գործել հարավի աճող շուկաներ
«ՀՀ կառավարությունը պետք է հասկանա, թե իրեն ինչի՞ մեջ են մեղադրում»․ Փաշինյան
Հաշտության քարոզը տապալում է քարոզիչը. նոսրացող շարժում, աճող ագրեսիա
Մահաբեր կրակոցը վեճի ժամանակ արձակել է նույն զորամասի զինծառայողը․ Նրան կալանավորել են
Համատարած անպատասխանատվության հետևանքները
Հայկական դիվանագիտության դասալիքները
«Փորձառու դիվանագետների» ուտելու և քնելու ժամը ռուսն է որոշել. ստորաքարշ աշխարհայացքի կրող են
Մեքենան գլխիվայր հայտնվել է ճանապարհի աջակողմյան հատվածում. կան տուժածներ
Պարեկները մայիսի 6-13-ը Երևանում հայտնաբերել են 3 641, մարզերում՝ 12 683 խախտում
23:00
Կանադայի հարավ-արևմուտքում անտառային հրդեհներ են մոլեգնում

Պատմական հարաբերություններ` մշուշոտ հեռանկարով

Այսօր պաշտոնական այցով Հայաստան է ժամանել Լիբանանի նախագահ Միշել Աունը, որն ընդունելության է արժանացել հանրապետության նախագահ Սերժ Սարգսյանի և Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Բ-ի կողմից:

2001 թվականին առաջին անգամ պաշտոնական այցով Հայաստան է ժամանել Լիբանանի նախագահ Էմիլ Լահուդը: Լիբանանի նախագահներից նաև Միշել Սլեյմանն է Հայաստան ժամանել` 2011թ-ին: Սա փաստորեն երրորդ նախագահական այցն է Հայաստան: Լիբանանի նախկին վարչապետ, հանգուցյալ Ռաֆիկ Հարիրին Հայաստան է ժամանել երեք անգամ:

Հայաստանի նախագահներ Ռոբերտ Քոչարյանն ու Սերժ Սարգսյանը, իրենց հերթին, երկուական անգամ պաշտոնական և աշխատանքային այցերով հյուրընկալվել են Բեյրութում:

Լիբանանը համայնքային խորհրդարանական հանրապետություն է: Լիբանանի նախագահն ընտրվում է քրիստոնյա մարոնիտների համայնքից, վարչապետը՝ սունի մահմեդականների համայնքից, խորհրդարանի ղեկավարը՝ շիա մահմեդականներից: Լիբանանի նախագահն ավելի շատ ներկայացուցչական պաշտոն է, սակայն Միշել Աունը բավականին ազդեցիկ դիրքեր ունի` հատկապես այն հանգամանքով պայմանավորված, որ չեզոք դիրք է գրավել երկրում տիրող քաղաքական ճգնաժամի ֆոնին, երբ բախվել են ներքաղաքական և ռեգիոնալ ազդեցիկ երկրների շահեր:

Լիբանանում բնակվում է շուրջ 120 հազար հայ: Հայերը ներկայացված են նաև պետական կառավարման համակարգում: Լիբանանի տարածքում` Անթիլիասում է գտնվում նաև Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսությունը: Այս ամենը, իհարկե, բարեկամական և գործընկերային բնույթ է հաղորդում հայ-լիբանանյան հարաբերություններին:

Չնայած այս հանգամանքին` Երևանի և Բեյրութի հարաբերությունների հեռանկարը պատված է մշուշով` առավելապես Լիբանանի քաղաքական երկատվածության հետևանքով:

Լիբանանը հիմա գտնվում է քաղաքական տոտալ ճգնաժամի հորձանուտում, առկա է անգամ նոր քաղաքացիական պատերազմի վտանգ: Անցած տարվա նոյեմբերին երկրի վարչապետ, նախկին վարչապետի որդի Սաադ Հարիրին, գտնվելով Սաուդյան Արաբիայում, հայտարարել էր հրաժարական տալու մասին: Նա անգամ ակնարկել էր, որ կոալիցիոն կառավարությունում ներկայացված «Հըզբոլլահ» շիական շարժումը, Իրանի աջակցությամբ, ցանկանում է ֆիզիկապես ոչնչացնել իրեն: «Հըզբոլլահ» շիական կուսակցությունը, որն ունի նաև զինված խմբավորումներ և առճակատման մեջ է Իսրայելի հետ, համարվում է Իրանի դաշնակիցը տարածաշրջանում: Այսպիսով` Լիբանանում բախվում են տարածաշրջանային ախոյանների` Իրանի և Սաուդյան Արաբիայի շահերը: Ուշագրավ է, որ Լիբանանի հասարակության օրինակով մասնատված է նաև հայ համայնքը. հնչակյաններն ու ռամկավարներն աջակցում են Հարիրիին, իսկ ՀՅԴ-ն` «Հըզբոլլահին»:

Լիբանանի ներքաղաքական համատեքստը չի կարող չազդել հայ-լիբանանյան հարաբերությունների վրա: Մյուս կողմից` Պաղեստինի խնդիրը, Երուսաղեմի կարգավիճակը, Սիրիայում ընթացող պատերազմը վատթարացրել են Լիբանանի և Իսրայելի հարաբերությունները, իսկ Հայաստանը վերջին շրջանում փորձում է կարգավորել հարաբերությունները Իսրայելի հետ, ինչին խանդով է վերաբերվում Իրանը, որը մեծ ազդեցություն ունի Լիբանանում, գոնե` կոալիցիոն կառավարություն մի հատվածի վրա:

Հայ-լիբանանյան հարաբերություններն ունեն պատմական հետագիծ` մշուշոտ հեռանկարով:

Լուսանկարը՝ Photolure-ի

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում