Saturday, 27 04 2024
Անահիտ Ավանեսյանը ԲԿ-ների վերազինման ուղղությամբ հանձնարարականներ է տվել
Իսրայելի ազգային անվտանգության նախարարը վթարի է ենթարկվել
Գեղարքունիքում բախվել են մեքենաներ, կան վիրավորներ
«Թուրքիան ռազմավարական իմաստուն որոշում կկայացնի»․ Էրդողան
00:15
Բայդենը կնոջ և դստեր մահից հետո մտածել է ինքնասպանության մասին
ՌԴ 2 քաղաքացի կանայք ալկահոլի ազդեցության տակ վիրավորել են հայերին
Ճակատագրական որոշումներ են կայացվում․ նոր մանդատ է պետք
Կորոնավիրուսի միջոցների 263 մլն. դրամ հափշտակելու գործն ուղարկվել է դատարան
Կիրանցում ոստիկանությունը լուսաձայնային նռնակ կամ որևէ այլ հատուկ միջոց չի կիրառել․ ՆԳՆ խոսնակ
Կիրանց մեկնած մասնագետների հետ մեքենայում Մհեր Գրիգորյանը չի եղել. պարզաբանում է փոխվարչապետի գրասենյակը
Հրշեջները մարել են Արարատի մարզի Վանաշեն գյուղում բռնկված հրդեհը
23:15
Բայդենը հայտարարել Է Թրամփի հետ բանավեճին մասնակցելու պատրաստակամության մասին
Թուրքիայի նախագահի այցն ԱՄՆ հետաձգվել է
22:45
Ադրբեջանը պետք է հարգի մարդու իրավունքները․ Գերմանիայի կանցլեր
Երախտամոռությունը քաղաքական կատեգորիա չէ
Ինֆորմացիա ունեմ՝ Բաքուն քարտեզի 33 կտոր է ներկայացրել. ամեն հատվածում մի կեղծ փաստարկ են ստեղծել
Միայն հայի ձեռքով է հնարավոր զրկել Հայաստանը ինքնիշխանությունից
Ինչ է տեղի ունեցել Մոսկվայի մանկապարտեզում հայ երեխայի հետ․ հարցաքննություն, ստուգումներ
Ֆրանսիան անվերապահորեն աջակցելու է Հայաստանին. դեսպանը՝ Ցեղասպանության տարելիցի Մոնտեվիդեոյում կայացած միջոցառմանը
21:40
ՉԺՀ-ում հայտարարել են, որ ՆԱՏՕ-ն ուղիղ պատասխանատվություն է կրում Ուկրաինայի ճգնաժամի համար
Դպրոցը պետք է նաև արժեքներ և դիրքորոշում ձևավորի. 46 մենթոր դպրոցներում մեկնարկել է ուսուցչական համաժողովը
Հանրահավաքի մասնակից մի կին բռունցքով հարվածել է ոստիկանության ծառայողի գլխին. նա ձերբակալվել է
Հայաստանը ստացել է խաղաղության պայմանագրի նախագծի վերաբերյալ Ադրբեջանի առաջարկները․ ԱԳՆ
Իրաքյան փասիանսի հայաստանյան հարցերը
20:50
F-16 կործանիչները այս տարի կսկսեն ժամանել Ուկրաինա. Պենտագոնի ղեկավար
Մոսկվան ուզում է բոլորիս դարձնել Սիմոնյան Մարգո. նպատակը մեր պետության լիկվիդացիան է
Կոպիրկինը և հայկական «դիվերսիֆիկացիան»
Պետական դավաճանություն կատարելու համար քրեական հետապնդում է հարուցվել երկու անձի նկատմամբ․ նրանք հետախուզվում են
Հայաստանի ու Ադրբեջանի սահմանին տեղադրվել է 28 սյուն
20:20
ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը դաշնակիցներին կոչ է արել ավելի արագ սկսել զենքի մատակարարումն Ուկրաինային

Ապրիլյան քառօրյա պատերազմի մասնակցի նախաձեռնությամբ սահմանամերձ գյուղերում բարեգործություն կիրականացվի

Ապրիլյան քառօրյա պատերազմի մասնակիցը սահմանամերձ գյուղերի երեխաների համար նախաձեռնել է «Իմ այբուբենը» հետաքրքիր ծրագիր։

«Արմենպրես»-ի հետ զրույցում այս մասին տեղեկացրեց «Մինիատյուրա» ընկերության տնօրեն Ավետիք Սուքիասյանը, ով նաև մասնակցել է 2016 թվականի ապրիլյան քառօրյա պատերազմին։

Ընկերությունը գործում է «Հայկական մանրանկարչության կենտրոն» հիմնադրամին կից։

«Կենտրոնի հետ համատեղ ստեղծել ենք մանկական գունավորման մանրանկարչական ալբոմներ, որի անունն է «Իմ այբուբենը»։ Ունենք նաև թեմատիկ ալբոմներ, որոնք հայրենասիրական բնույթի են՝ պատկերված են հայ հերոսները։ Այս պահին մեր խնդիրը կայանում է նրանում, որպեսզի տարածենք «Իմ այբուբենը» գիրքը, և արտասահմանում բնակվող բոլոր հայ երեխաները, ովքեր սովորում են հայերեն, ունենան այդ ալբոմներից։ Տառերը սովորական ձևով չեն պատկերված, այլ կենդանիների, մարդկանց, զարդերի տեսքով։ Մենք արդեն իսկ ուղարկել ենք Ռուսաստանի Դաշնության Օմսկ քաղաքի «Լույս» հիմնադրամին, այնտեղ սովորող երեխաների համար»,- նշեց Ավետիքը։

Նրա խոսքով՝ այժմ իրենք ցանկանում են կյանքի կոչել «Իմ այբուբենը» ալբոմի «Սահմանը» ծրագիրը։ Նպատակն է սահմանամերձ գյուղերում բնակվող երեխաներին նվիրել այդ ալբոմները։ Ալբոմներում պատկերված են լինելու բոլոր հայազգի հերոսները՝ սկսած հայդուկներից մինչև մերօրյա նվիրյալները։

«Ալբոմներում լինելու են և՛ հայդուկները, և՛ արցախյան շարժման, ինչպես նաև ապրիլյան քառօրյա պատերազմի մասնակիցները։ Մենք այժմ փնտրում ենք ներդրողներ և ցանկանում ենք նրանց միջոցով սահմանամերձ գյուղեր հասցնել և տեղի ապրող երեխաներին նվիրել «Իմ այբուբենը» ալբոմները։ Առաջիկայում պատրաստվում ենք մեր միջոցներով մի քանի գյուղերի 7-12 տարեկան երեխաների նվիրել այդ ալբոմներից։ Նպատակ ունենք երեխաների մոտ ավելի բարձրացնել հայրենասիրական ոգին, ավելի մոտեցնել ազգայինին և նորից վեր հանել մանրանկարչությունը»,- ասաց Ավետիք Սուքիասյանը և հավելեց, որ իրենք իրականացնում են ևս մեկ ծրագիր՝ «Բացիկը», որի ժամանակ մանրանկարչության կիրառմամբ մետաքսի կամ այլ կտորի վրա նկարում են։

Ավետը նաև ընդգծեց, որ ներկա պահին նախատեսում են գնալ Տավուշի մարզի սահմանամերձ և, հատկապես, ռմբակոծվող գյուղեր։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում