Թուրքիայի 17 քաղաքացիներ՝ դատավորներ և պետական պաշտոնյաներ, փչովի նավակով փախել են երկրից և հասել հունական ափեր՝ քաղաքական ապաստան հայցելով հունական իշխանություններից։ Այս մասին հայտնում է Politischios հունական կայքը։
Փախստականները, որոնց նկատել և փրկել են առափնյա պահպանության աշխատակիցները, հաստատում են, որ հայրենիքում իրենք հետապնդման են ենթարկվում Էրդողանի ռեժիմի կողմից և կարող են բանտ նստել։ Ներկայում նրանք բոլորը գտնվում են փախստականների ու միգրանտների ընդունման կենտրոնում, որտեղ գրանցում են անցնում։
2016 թվական հուլիսին Թուրքիայում տեղի ունեցած զինված հեղաշրջման փորձից հետո Թուրքիայում ձերբակալվել են ավելի քան 50 հազար անձիք, աշխատանքից զրկվել ավելի քան 140 հազար պետծառայողներ, այդ թվում զինվորականներ։