Monday, 13 05 2024
Վրաստանի խորհրդարանի կոմիտեն 1 րոպեում աջակցել է օտարերկրյա գործակալների օրենքը
Բաքուն ակտուալացնում է «շրջափակված» Նախիջեւանի հարցը. սպասե՞լ էսկալացիայի
Վայոց Ձորում բողոքի ակցիայի մասնակիցը բռունցքով հարվածել է ոստիկանի գլխին. ՔԿ
Բերետավորները բերման են ենթարկում քաղաքացիներին, որոնք Սրբազանի կոչով փակում են Կենտրոնի փողոցները
Հեղափոխական նոր՝ GIS մեթոդ ենք սկսել կիրառել՝ մեր ծառայություններն ավելի թափանցիկ կդառնան. Ավինյան
Աշխարհաքաղաքական զարգացումների համատեքստում այսօր ԵԱՀԿ-ն կանգնած է լրջագույն մարտահրավերների առջև
Մետրոպոլիտենն այսօրվանից աշխատելու է մինչև ժամը 24։00-ն
Ասել եմ՝ բակերում սպիտակ լույսեր պետք չի դնել. ավելի շատ վնաս ենք տալիս, քան օգուտ. Ավինյան
ԵԱՀԿ գործող նախագահը Հայաստանում է
Բողոքի ակցիայի 151 մասնակից բերման է ենթարկվել
Ուղիղ. ՀՀ ԱԳ նախարարների և ԵԱՀԿ գործող նախագահ, Մալթայի ԱԳ նախարարի մամուլի ասուլիսը
Իսրայելն Գազայի հարավում ակտիվացնում է ռազմական գործողությունները
Բելգորոդում գնդակոծության զոհերի թիվը հասել է 19-ի
10:45
Ֆրանսիան կոչ է անում Հայաստանին և Ադրբեջանին շարունակել սահմանի սահմանազատումը համաձայնեցված սկզբունքների հիման վրա
10:30
IDBank-ը թողարկել է դոլարային պարտատոմսերի 2024 թվականի թվով 2-րդ տրանշը
Ակցիայի 88 մասնակից բերման է ենթարկվել
Թբիլիսիի բողոքի ցույցերի ժամանակ Մոլդովայի քաղաքացի է ձերբակալվել
Լուրերի առավոտյան թողարկում 10։00
Վայոց Ձորում ճանապարհ փակելու բողոքի ակցիայի ընթացքում ոստիկանի նկատմամբ բռնություն գործադրած անձը կալանավորվել է
Նրանք տապալվելու են, քանի որ դեմ են առել իշխանության լեգիտիմության պատին
Սևանում մեքենա է այրվել․ վարորդը այրվածքներով տեղափոխվել է հիվանդանոց
Առաջ ռուսի խաղաթուղթն էինք, հիմա դա էլ չենք. հիմա պրիզ ենք
Սպասվում են տեղումներ
Արտահերթ ընտրություն կլինի, թե ոչ, կախված է նրանից՝ շարժումն ինչ դիրքի դուրս կգա
Մուշավան թաղամասում մեքենա է այրվել
08:30
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Մեքենան գլխիվայր շրջվել է․ կան տուժածներ
Քաղաքական աղճատվածության անընդհատ պտտվող բումերանգը
Լավրովը կվերանշանակվի ՌԴ ԱԳ նախարարի պաշտոնում
Ֆրանսիան Հայաստանին և Ադրբեջանին հորդորում է շարունակել սահմանազատումն ըստ պայմանավորվածության

Սերժ Սարգսյանն ընդունել է ՌԴ Արտաքին հետախուզության ծառայության տնօրենին

ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանը փետրվարի 19-ին ընդունել է աշխատանքային այցով Երևան ժամանած ՌԴ Արտաքին հետախուզության ծառայության տնօրեն Սերգեյ Նարիշկինին:

Ինչպես տեղեկացրին ՀՀ Նախագահի աշխատակազմի հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունից, Հանրապետության Նախագահը ողջունել է հյուրին և կարևորել ռազմավարական դաշնակից երկու երկրների հատուկ ծառայությունների միջև սերտ համագործակցությունը, ընդգծելով, որ արագ փոփոխվող ժամանակակից աշխարհում առաջանում են ինչպես նոր հնարավորություններ, այնպես էլ նոր սպառնալիքներ, և երկու դեպքում էլ, Նախագահի համոզմամբ, անհրաժեշտ է տեղեկատվության փոխանակում, իրավիճակի գնահատում, մշտական ակտիվ փոխգործակցություն հատուկ ծառայությունների միջև, որը կօգնի ավելի արագ և արդյունավետ հակազդել սպառնալիքներին:

Սերժ Սարգսյանը գոհունակությամբ է փաստել, որ հայ-ռուսական դաշնակցային հարաբերությունները դինամիկ զարգանում են և առանձնանում ակտիվ ու բարձր մակարդակի համագործակցությամբ բոլոր ոլորտներում՝ քաղաքական, տնտեսական, ռազմական և ռազմատեխնիկական, հումանիտար, ինչպես նաև միջազգային կազմակերպությունների շրջանակներում ու արտաքին քաղաքական գործունեության մեջ: Նախագահը հույս է հայտնել, որ Սերգեյ Նարիշկինի այցը նոր խթան կհաղորդի հայ գործընկերների հետ մասնագիտական ոլորտում համագործակցության առավել ամրապնդմանը:

ՌԴ Արտաքին հետախուզության ծառայության տնօրենը շնորհակալություն է հայտնել Նախագահին ընդունելության համար և ընդգծել, որ հայ-ռուսական դաշնակցային հարաբերությունները ենթադրում են սերտ կապեր և գործընկերային հարաբերություններ բոլոր մակարդակներում, այդ թվում՝ հատուկ ծառայությունների միջև: Սերգեյ Նարիշկինը վստահեցրել է, որ Հայաստանի ազգային անվտանգության ծառայության հետ իր ղեկավարած ծառայության համագործակցությունը գտնվում է պատշաճ մակարդակի վրա և հանդիպման ժամանակ ներկայացրել է ըստ առանձնին ուղղությունների երկու կառույցների միջև ընթացիկ համագործակցությունն ու հետագա ծրագրերը:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում