Եվրամիության և ԵԱՏՄ-ի հետ Սերբիայի հարաբերությունները հակադրելը ճիշտ չԷ: Այս մասին հայտարարել Է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը, տեղեկացնում Է ՌԻԱ Նովոստին:
«Մենք որևիցե խնդիր չենք ստեղծում ընդհանուր տնտեսական տարածության առավելագույնս բացահայտ ընդարձակման տեսակետից: Ես ճիշտ չեմ համարում Եվրամիության հետ հարաբերությունները հակադրել այն հարաբերություններին, որոնք տարածաշրջանի երկրները, նախևառաջ, Սերբիան, զարգացնում են Եվրասիական տնտեսական միության (ԵԱՏՄ) հետ»,-հայտարարել Է Լավրովը սերբական ԲԵՏԱ գործակալությանը տված հարցազրույցում:
Նախարարը հիշեցրել Է, որ ՌԴ-ի և Սերբիայի միջև գործում Է ազատ առևտրի գոտու մասին պայմանագիրը:
«Մի քանի ամիս առաջ Բելգրադի և Եվրասիական տնտեսական հանձնաժողովի միջև բանակցություններ են սկսվել այն բանի շուրջ, որ համանման գոտի ստեղծվի Սերբիայի և ԵԱՏՄ-ի միջև: Ինձ թվում Է, որ դա պրագմատիկ ու բաց մոտեցում Է Բելգրադի կողմից, որը ձգտում Է օգտագործել Արևմուտքի և Արևելքի առավելությունները:
Այնուամենայնիվ, ԵԱՏՄ-ն տարողունակ շուկա Է (180 մլն սպառող), լավ հնարավորություններ կան ենթակառուցվածքի ոլորտում, և մի շարք այլ բնագավառներում»,- հավելել Է Սերգեյ Լավրովը: