Իտալիայում լայնածավալ հատուկ գործողություն է անցկացվել ընդդեմ «Նդրանգետա» մաֆիոզ խմբավորման, որը գործում է Կալաբրիայի շրջանում։ Գործողության արդյունքներով ձերբակալվել է ավելի քան 40 մարդ։ Այս մասին հայտնում է Իտալիայի ֆինանսական գվարդիան։
Ձերբակալվածները մեղադրվում են մաֆիոզ գործունեությանը մասնակցություն ունենալու, շորթման, փողերի լվացման, հարկերի վճարումից խուսափելու և ֆինանսական բնույթի այլ հանցագործությունների մեջ։
Ներկա պահին կալանք է դրվել ավելի քան 100 մլն եվրոյի ունեցվածքի, անշարժ գույքի և բանկային հաշիվների վրա։
Վերջին անգամ մաֆիայի դեմ պայքարի գործողություն էր անցկացվել հունվարի սկզբին։ Այդ ժամանակ Իտալիայում և Գերմանիայում ձերբակալվել էին «Նդրանգետա» կազմակերպությունից մոտ 170 մաֆիոզներ։