«Իր գաղափարախոսությամբ, իր ստեղծման օրվանից «Լուսավոր Հայաստան»-ն ազատական, քաղաքական գաղափարների կրող և տարածող է», -«Առաջին լրատվական» – ի հետ զրույցում ասաց ԱԺ «Ելք» խմբակցության պատգամավոր Գևորգ Գորգիսյանը ` նկատելով նաև, որ այսօրվա հայաստանյան իրականության պարագայում դա շատ անհրաժեշտ է։
Ինչ վերաբերում է իրենց դաշինքի մեկ կուսակցություն դառնալու հարցին` Գորգիսյանը վստահեցրեց, որ այդ առումով որևէ խնդիր չկա։ ««Ելք»-ը երեք կուսակցությունների դաշինք է և դրանցից ամեն մեկն առանձին ուժեղանալով` ուժեղացնում է նաև դաշինքը, ինչը նորմալ և բնական պրոցես է, իսկ մի կուսակցություն դառնալու վերաբերյալ բանակցությունները մենք կսկսենք այն ժամանակ, երբ արդեն կզգանք դրա կարիքը, այսինքն դա չի կարող արհեստական քայլ լինել, այլ պետք է բխի իրավիճակից. քանի դեռ դաշինքի ֆորմատը մեզ գոհացնում է ` մենք այս ֆորմատով էլ շարունակում ենք համագործակցել», – ասաց նա։ Ճշտող հարցին, թե հնարավոր է նաև, որ չդառնա մեկ կուսակցություն, Գորգիսյանն ի պատասխան նշեց, որ այդ տարբերակը ևս չի բացառվում, սակայն ըստ նրա` դա չպետք է դիտարկել որպես ձախողում։
Մանրամասները` տեսանյութում։