Friday, 26 04 2024
Ոնց որ քաղաքացին գնա բժշկի, քեզ ասի՝ գույքահարկդ չես վճարել, չեմ բուժելու. ՔՊ պատգամավոր
Ստացվում է «շահումով խաղերին» 10 օր ուշացումով հարկի վճարում ենք թույլ տալիս, ո՞նց. Թունյան
«Գալ-գնալ… այլևս չի լինի». նոր համակարգի ներդրումով հարկատուն ժամանակի կորուստ չի ունենա
13:30
Իդրամն ու IDBank-ը՝ Career City Fest-ի մասնակից
13:15
Ալիևին դիմավորել են Շոլցն ու Բերբոքը
Աղդամի ռուս-թուրքական մշտադիտարկման կենտրոնը դադարեցրել է իր գործունեությունը
12:45
ԱՄՆ-ն ճնշում է Չինաստանի զարգացումը. Չինաստանի ԱԳ նախարար
Ուղիղ․ Էներգետիկայի դիվիեսիֆիկացիայի հեռանկարները․ հանրային քննարկում
Մամիկոն Ասլանյանը կմնա կալանքի տակ․ դատարանը մերժել է նրա խափանման միջոցը փոխելու միջնորդությունը
Ղազախստանի պետականության դեմ աշխատողներ կան. Տոկաև
Լուրերի օրվա թողարկում 12։00
12:01
Ucom-ը անվճար ինտերնետ է ապահովել Իջևանի չորս համայնքների կանգառներում
«Մեծ խաղում» Հայաստանը միայնակ չի՞ մնա, երաշխավորն ո՞վ է
Ակցիայի մասնակիցներից մեկը հետախուզման մեջ է եղել
Գառնի գյուղում տուն է այրվել
Հանրապետական նշանակության ճանապարհի Նավուրի հատվածում այսօր կիրականացվեն հորատապայթեցման աշխատանքներ
11:20
ՀՀ ԱԳՆ-ն՝ Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների Ղազախստանում հանդիպման մասին
Երևանում փակ փողոցներ չկան. Ոստիկանություն
11:00
Հայկական առաջին բանկը Ֆասթեքսվերսում․ Ֆասթ Բանկը ներկայացնում է իր վիրտուալ տարածքը
10:45
Հնդկաստանում մեկնարկել է աշխարհի ամենամասշտաբային ընտրությունների երկրորդ փուլը
10:30
Երազանքն իրականացնելու ճանապարհին
10:15
Նավթի գներն աճել են. 25-04-24
Լուրերի առավոտյան թողարկում 10։00
Ապամոնտաժվել է շուրջ 10 500 ինքնակամ գովազդ
Եթե ատամներ ցույց չտանք, Մոսկվան և Բաքուն կհոշոտեն մեզ. միջազգային ուժեր է պետք ներգրավել
Հրաչյա Փոլադյանն իր հավատարմագրերն է հանձնել Ալժիրի նախագահին
Ցեղասպանության ճանաչումը դասեր չտվեց էրդողանին ու Ալիևին. կրկնում են Լոզանի ատելության խոսույթը
Տեղումներ չեն սպասվում
Կրեմլն անտարբեր չէ հայ-թուրքական հաշտեցմանը. Հրվ. Կովկասում իր գոյությանը սպառնացող վտանգ է տեսնում
Համատեղ պայքարի պլան դեռ չկա. «Հրապարակ»

Իրանի ԱԳՆ ղեկավարը հայտարարել է, որ հանրապետությունը Պարսից ծոցում հեգեմոնիայի չի ձգտում

Թեհրանը հանդես է գալիս Պարսից ծոցում անվտանգության ամրապնդման օգտին և չի ձգտում այդ տարածաշրջանում հեգեմոնիայի։ Այս մասին փետրվարի 18-ին, Մյունխենի անվտանգության համաժողովում հայտարարել է Իրանի ԱԳ նախարար Մոհամադ Ջավադ Զարիֆը։

«Իրանը հավատում է, որ Պարսից ծոցի տարածաշրջանում անվտանգությունը պահանջում է նոր ճարտարապետություն, մենք պետք է աշխատենք տարածաշրջանն ամրապնդելու ուղղությամբ, այլ ոչ թե պարզապես աջակցենք ավելի ուժեղներին։ Մենք չենք ուզում հեգեմոն դառնալ։ Հեգեմոնների դարաշրջանն արդեն ավարտվել է»,- ասել է նա։

Զարիֆի խոսքով՝ «անհրաժեշտ է հարգել տարածաշրջանի բոլոր կողմերի շահերը, դա կայունության նախադրյալ է»։ «Պետք է սկսել երկխոսություն, այլ ոչ թե ճգնաժամի առկայության տպավորություն ստեղծել»,- նշել է Զարիֆը։

Ինչպես տեղեկացնում է ՏԱՍՍ-ը, նախարարը նաև հայտնել է, որ Պարսից ծոցի երկրները պետք է վստահության ամրապնդման միջոցներ ձեռնարկեն, որոնք այնուհետև կարող են հանգեցնել չհարձակման մասին համաձայնագրի կնքման։ «Մենք հասկանում ենք, որ մեզ անհրաժեշտ են տարածաշրջանում վստահության ամրապնդման միջոցներ՝ համատեղ ռազմական այցերից մինչև զորավարժությունների անցկացման մասին ծանուցելը, սպառազինության և զենքի գնման բնագավառում թափանցիկության միջոցներից մինչև ռազմական ծախսերի կրճատում»,- ասել է նա։ «Այս ամենը կարող է արդյունքում հանգեցնել, և ես հուսով եմ, որ դա տեղի կունենա ոչ շատ մեծ հեռանկարում, չհարձակման մասին տարածաշրջանային համաձայնագրի»,- նշել է Զարիֆը։

«Մենք կարող ենք սկսել ավելի պարզ հարցերից՝ տուրիզմից, համատեղ ներդրումներից կամ էլ նույնիսկ համատեղ նպատակային խմբերից, օրինակ, միջուկային անվտանգության ապահովման գծով, ներառյալ՝ շրջակա միջավայրի աղտոտման հարցերը։ Դա կարող է ներառել աղետների հետևանքների վերացումը»,- կարծում է նա։

«Ես Պարսից ծոցի տարածաշրջանում իմ գործընկերներին կոչ եմ անում միանալ Իրանին այս առաջարկի իրականացման առումով»,- շեշտել է ԱԳՆ ղեկավարը։

Զարիֆը գտնում է, որ հավաքական ջանքերն անհրաժեշտ են Պարսից ծոցի տարածաշրջանում խաղաղությանը հասնելու համար, այլապես իրավիճակը կվերաճի քաոսի ամբողջ աշխարհում։

«Ցանկանում եմ ընդգծել, որ եթե չլինեն Պարսից ծոցում խաղաղության գծով հավաքական ջանքեր, ապա կարող է քաոս սկսվել և ավելի վատ։ Այդ քաոսը փոխկապակցված աշխարհում շատ արագ կվերաճի քաոսի ամբողջ աշխարհում»,- ասել է Զարիֆը։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում