Իսրայելի աշխատանքի և սոցապահովության նախարար Հաիմ Կացը պատրաստ է նպաստել պետության քաղաքականության փոփոխմանը՝ կապված տարեց մարդկանց խնամքի ֆինանսավորման հետ:
«Սիոնիստական ճամբար»-ից պատգամավոր Իցիկ Շմուլին ներկայացրել է օրինագիծ, որի նպատակն է վերացնել միայնակ տարեց մարդկանց հարկադրաբար ծերանոց տեղափոխելու պրակտիկան:
Օրինագծի համաձայն՝ մերձավորների հետ չապրող տարեց քաղաքացին կարող է պետական կառույցներից պահանջել, որպեսզի նրանք վճարեն իր խնամքի համար տանը: Բացի այդ, տարեց քաղաքացին, որն ապրում է իր նկատմամբ հոգ չտանող մերձավորների հետ, ևս իր խնամքի համար ֆինանսավորման իրավունք կստանա: