38-ամյա Քորթնի Քարդաշյանը հավակնում է Քիմի դափնիներին: Նա Instagram-ում հրապարակել է թափանցիկ ներքնազգեստով բաց լուսանկար: Այդպես Քորթնին իր հետևորդներին շնորհավորել է Սուրբ Վալենտինի օրվա առթիվ: Քորթնիի երկրպագուներին լուսանկարներն ակնհայտորեն դուր են եկել. յուրաքանչյուր լուսանկարն ավելի քան 1 մլն «հավանում» է ունեցել:
Քորթնին, ով հանդիպում է 24-ամյա մոդել Յունես Բենջիմի հետ, շատ սեքսուալ է կարմիր ներքնազգեստով: Օգտատերերը նկատել են, որ Քորթնիի նախկին քաղաքացիական ամուսինը՝ Սքոթ Դիսիքը, ումից նա 3 երեխա ունի, շատ բան է կորցրել:
Միաժամանակ, Սքոթը ռոմանտիկ երեկո է անցկացրել իր նոր սիրելիի՝ 19-ամյա Սոֆիա Ռիչիի հետ: Երիտասարդ մոդելն Instagram-ում նրա հետ համատեղ լուսանկար է հրապարակել, որը նրանք արել են Վենետիկում: