«Լուսավոր Հայաստան» կուսակցության երկրորդ համագումարում, այսօր՝ փետրվարի 17-ին, ԱԺ «Ելք» խմբակցության ղեկավար, «Քաղաքացիական կուսակցություն» կուսակցության վարչության անդամ Նիկոլ Փաշինյանը չի բացառել, որ «Ելք»-ի կազմում ընդգրկված երեք կուսակցությունները կմիավորվեն և ինքը կմասնակցի միասնական համագումարի։
«Կա պոտենցիալ, որ մենք ի վերջո ունենանք միասնական համաժողովներ»,-ասաց նա:
Փաշինյանի խոսքով՝ «Ելք» դաշինքի երեք կուսակցությունների անունների մեջ ընդգծվում է իրենց քաղաքական նպատակը, թե ինչ են ուզում: «Մենք ուզում ենք Հանրապետություն, ի տարբերություն այսօրվա, որը շատ հայտնի ձեւակերպումներ կան այս պահին իմ մտքին գալիս է բդեշխություն տերմինը, որի արտահայտությունը մենք ամեն օր, ամեն ժամ, ամեն ամիս տեսնում ենք: