Օրերս Փարիզում տեղի է ունեցել Lumieres Award մրցանակաբաշխությունը: Միջոցառման կարմիր գորգի վրայով անցել է նաև իտալացի դերասանուհի Մոնիկա Բելուչին, հայտնում է dress-code-ը:
53-ամյա Մոնիկան եղել է երեկոյի իսկական զարդը վառ կարմիր փայլուն զգեստով: Կերպարն ամբողջացրել են սև կոշիկները, կաշվե կլատչը, ներդաշնակ դիմահարդարումն աչքերի շեշտադրությամբ և հարթ կառե սանրվածքը: Բելուչին ցնցող տեսք է ունեցել: