Ազգային ժողովն այսօր՝ փետրվարի 16-ին, հրավիրել է արտահերթ նիստ «Ելք» և «Ծառուկյան» խմբակցությունների՝ Հարկային օրենսգրքում փոփոխություններ անելու նախաձեռնությամբ:
ԱԺ փոխխոսնակ Էդուարդ Շարմազանովը հայտարարեց, որ ԱԺ լսումների արդյունքում հանգեցին 2 կարևոր քայլի. «Գյուղնախարարությունը հայտարարեց, որ պատրաստ է սուբսիդավորել գյուղացիների դիզվառելիքի գումարները: Եվ այստեղ ունենք խնդիր, որ դիզվառելիքի սուբսիդավորումը լինի հասցեական և տեղ հասնի և ոչ թե ճանապարհին փոշիանա»:
Նրա խոսքով՝ երկրորդ դրական քայլն այն էր, որ պակասեցվեցին տրանսպորտային դրույքաչափերը:
«Ամեն գնով գնանկումը շատ վատ երևույթ է: Մենք պետք է ունենանք մի խնդիր՝ ապահովել տնտեսական աճ: Հայաստանի տնտեսությունը ԱՊՀ երկրներից ունի ամենամեծ տնտեսական ակտիվությունը: Տարածաշրջանում ամենաքիչ գնաճը մեզ մոտ է»:
Մանրամասները՝ տեսանյութում: