Ազգային ժողովն այսօր՝ փետրվարի 16-ին, հրավիրել է արտահերթ նիստ «Ելք» և «Ծառուկյան» խմբակցությունների՝ Հարկային օրենսգրքում փոփոխություններ անելու նախաձեռնությամբ:
«Ելք» խմբակցության պատգամավոր Գևորգ Գորգիսյանը հարց ուղղեց ՀՀԿ պատգամավոր Խոսրով Հարությունյանին. «Ի՞նչ եք անում դուք քաղաքացիների եկամուտներն ավելացնելու համար, որ մեր ներկայացրած նախագիծը մերժում եք: Ի՞նչ եք նախաձեռնել հակամենաշնորհների, չարաշահումների ոլորտում բացահայտումներ անելու ուղղությամբ՝ որպես մեծամասնության ներկայացուցիչ»:
Ի պատասխան՝ Խոսրով Հարությունյանն ասաց՝ ցանկացած գնով քաղաքացիների եկամուտների ավելացումն անընդունելի է. «Դա պետք է պայմանավորված լինի արտադրողականության աճով»:
Նրա խոսքով՝ եկամուտների արհեստական ավելացումը բերելու է գնաճի և ավելի վատ հետևանքների:
Գորգիսյանը հակադարձեց. «Նույն ձևով դուք կացինը վերցնում և քաղաքացիների եկամուտները կրճատում ու բերում եք բյուջե»:
Մանրամասները՝ տեսանյութում: