United Airlines-ի ուղևորները նկարահանել են, թե ինչպես է թռիչքի ժամանակ Boeing-ի շարժիչի երեսապատման ծածկը թռնում։ Ինքնաթիռը վթարային վայրէջք է կատարել Հոնոլուլուում այն բանից հետո, երբ աջ շարժիչի ծածկը տարանջատվել է, հայտնում է CNN-ը։
Ինքնաթիռը, որում գտնվել է 363 ուղևոր և անձնակազմի 10 անդամ, թռիչք է կատարել Սան-Ֆրանցիսկոյից։ «Ամենասարսափելի թռիչքն իմ կյանքում»,- Twitter-ում գրել է ուղևորներից մեկը։
Միջադեպի հետևանքով ոչ ոք չի տուժել։