84-ամյա Ռայմոնդ Բիշոփը սպանվել է Մայամիում, իր տան մոտ, այն բանից հետո, երբ առնվազն չորս ոստիկաններ նրա վրա կրակ են բացել։
Ոստիկանները ժամանել են նրա տան մոտ փետրվարի 12-ին, այն բանից հետո, երբ կանչ են ստացել, որ անհայտ տղամարդը սպառնում է ինքնասպան լինել։ Ոստիկանները, նախքան նրա վրա կրակ բաց անելը, պահանջել են, որ տղամարդը ցած դնի զենքը։
Վետերանը այդ քայլին է դիմել այն պատճառով, որ նրան փորձել են դուրս հանել իր բնակելի համալիրից, քանի որ նրան դատի էին տվել։ Հայցի համաձայն՝ Բիշոփը «անօրինական կերպով տանը շներ էր պահում և թույլ էր տալիս նրանց զբոսնել առանց վզկապի, ինչի արդյունքում շները հարձակվել էին համալիրի բնակիչներից մեկի վրա»։
Մայամիի՝ Վետերանների հարցերով բժշկական կենտրոնի հոգեբույժն ասել է, որ շները և մյուս ընտանի կենդանիները «չափազանց բարենպաստ ազդեցություն են գործել » տղամարդու վրա։ Տղամարդուն չի հաջողվել շահել դատը, և նա որոշել էր ուշադրություն գրավել այլ մեթոդով, ինչն ավարտվել է վերջինիս մահով։