Լուրեր
Հայաստան 2018․ Սերժ Սարգսյանը՝ արտաքին օրակարգի գերի
  • 21:06
  • 2018-02-13
  • Դիտումներ՝ *

Ցանկացած իշխանություն կարիք ունի որոշակի լեգիտիմության, լեգիտիմությունն իշխանության գոյության կարևոր պայմաններից է: Այլ հարց է՝ ո՞վ է շնորհում այդ լեգիտիմությունը, ի՞նչ մեխանիզմով: Հայաստանի իշխանությունը հրաժարվել է լեգիտիմության ձեռքբերման տարածված ու գրված մոդելից՝ հասարակությունն այլևս իշխանության ու քաղաքականության ձևավորմանը չի մասնակցում: Ըստ այդմ, հայաստանյան վերնախավն իր լեգիտիմությունը որոշում է իր ներքին սակարկումներով ու արտաքին ուժային կենտրոնների բարեհաճությունը ստանալով:

Սերժ Սարգսյանի՝ ապրիլին ընդառաջ արվող վերադասավորումները հենց այս տրամաբանության մեջ են: Նա փորձում է մնալով համակարգի կենտրոնում, իր շուրջը ձևավորել այնպիսի միջավայր, որը հնարավորինս դուր կգա Հայաստանի հետ առնչվող բոլոր արտաքին ուժային կենտրոններին: Այսպիսով ՝ Հայաստանյան քաղաքական կյանքը գնալով կորցնում է իր ներքին առանցքը ու ընդամենը դառնում արտաքին աշխարհի հայելին, որի նպատակը, սակայն, ոչ թե բազմաբևեռ արտաքին քաղաքականության կառուցումն է, այլ Սերժ Սարգսյանի իշխանության վերարտադրությունը:

  • Դիտումներ՝ *