Saturday, 27 04 2024
Անահիտ Ավանեսյանը ԲԿ-ների վերազինման ուղղությամբ հանձնարարականներ է տվել
Իսրայելի ազգային անվտանգության նախարարը վթարի է ենթարկվել
Գեղարքունիքում բախվել են մեքենաներ, կան վիրավորներ
«Թուրքիան ռազմավարական իմաստուն որոշում կկայացնի»․ Էրդողան
00:15
Բայդենը կնոջ և դստեր մահից հետո մտածել է ինքնասպանության մասին
ՌԴ 2 քաղաքացի կանայք ալկահոլի ազդեցության տակ վիրավորել են հայերին
Ճակատագրական որոշումներ են կայացվում․ նոր մանդատ է պետք
Կորոնավիրուսի միջոցների 263 մլն. դրամ հափշտակելու գործն ուղարկվել է դատարան
Կիրանցում ոստիկանությունը լուսաձայնային նռնակ կամ որևէ այլ հատուկ միջոց չի կիրառել․ ՆԳՆ խոսնակ
Կիրանց մեկնած մասնագետների հետ մեքենայում Մհեր Գրիգորյանը չի եղել. պարզաբանում է փոխվարչապետի գրասենյակը
Հրշեջները մարել են Արարատի մարզի Վանաշեն գյուղում բռնկված հրդեհը
23:15
Բայդենը հայտարարել Է Թրամփի հետ բանավեճին մասնակցելու պատրաստակամության մասին
Թուրքիայի նախագահի այցն ԱՄՆ հետաձգվել է
22:45
Ադրբեջանը պետք է հարգի մարդու իրավունքները․ Գերմանիայի կանցլեր
Երախտամոռությունը քաղաքական կատեգորիա չէ
Ինֆորմացիա ունեմ՝ Բաքուն քարտեզի 33 կտոր է ներկայացրել. ամեն հատվածում մի կեղծ փաստարկ են ստեղծել
Միայն հայի ձեռքով է հնարավոր զրկել Հայաստանը ինքնիշխանությունից
Ինչ է տեղի ունեցել Մոսկվայի մանկապարտեզում հայ երեխայի հետ․ հարցաքննություն, ստուգումներ
Ֆրանսիան անվերապահորեն աջակցելու է Հայաստանին. դեսպանը՝ Ցեղասպանության տարելիցի Մոնտեվիդեոյում կայացած միջոցառմանը
21:40
ՉԺՀ-ում հայտարարել են, որ ՆԱՏՕ-ն ուղիղ պատասխանատվություն է կրում Ուկրաինայի ճգնաժամի համար
Դպրոցը պետք է նաև արժեքներ և դիրքորոշում ձևավորի. 46 մենթոր դպրոցներում մեկնարկել է ուսուցչական համաժողովը
Հանրահավաքի մասնակից մի կին բռունցքով հարվածել է ոստիկանության ծառայողի գլխին. նա ձերբակալվել է
Հայաստանը ստացել է խաղաղության պայմանագրի նախագծի վերաբերյալ Ադրբեջանի առաջարկները․ ԱԳՆ
Իրաքյան փասիանսի հայաստանյան հարցերը
20:50
F-16 կործանիչները այս տարի կսկսեն ժամանել Ուկրաինա. Պենտագոնի ղեկավար
Մոսկվան ուզում է բոլորիս դարձնել Սիմոնյան Մարգո. նպատակը մեր պետության լիկվիդացիան է
Կոպիրկինը և հայկական «դիվերսիֆիկացիան»
Պետական դավաճանություն կատարելու համար քրեական հետապնդում է հարուցվել երկու անձի նկատմամբ․ նրանք հետախուզվում են
Հայաստանի ու Ադրբեջանի սահմանին տեղադրվել է 28 սյուն
20:20
ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը դաշնակիցներին կոչ է արել ավելի արագ սկսել զենքի մատակարարումն Ուկրաինային

ՀՀ նախագահի թեկնածուն պետք է համապատասխանի Սահմանադրության պահանջներին. ՀԿ-ներ

2015թ. դեկտեմբերի 6-ի Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանփոփոխությունների համաձայն՝Հանրապետության նախագահը պետության գլուխն է և հետևում էՀՀ Սահմանադրության պահպանմանը:

Հանրապետության նախագահն իր լիազորություններն իրականացնելիս անաչառ է և առաջնորդվում է բացառապես համապետական և համազգային շահերով: ՀՀ նախագահն իր գործառույթներն իրականացնում է Սահմանադրությամբ սահմանված լիազորությունների միջոցով (ՀՀ Սահմանադրություն, հոդված 123):

Որպես ՀՀ նախագահի թեկնածու, Հայաստանի հանրապետական կուսակցության նախագահ Սերժ Սարգսյանն առաջադրել է Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Թագավորությունում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Արմեն Սարգսյանին: Թեկնածուի վերաբերյալ զանգվածային լրատվամիջոցներում շրջանառվող տեղեկատվության իսկության պարագայում, վերջինս չի համապատասխանում հանրապետության Նախագահին՝
Սահմանադրությամբ ներկայացվող պահանջներին, ուստիև չի կարող ծառայել որպես Հայաստանի Հանրապետության գլուխ և պահպանել ՀՀ Սահմանադրությունը: Մասնավորապես,

ՀՀ Սահմանադրության համաձայն՝ Հայաստանի Հանրապետության նախագահ կարող է ընտրվել քառասուն տարին լրացած, վերջին վեց տարում միայն Հայաստանի Հանրապետության քաղաքացի հանդիսացող, վերջին վեց տարում Հայաստանի Հանրապետությունում մշտապես բնակվող, ընտրական իրավունք ունեցող և հայերենին տիրապետող յուրաքանչյուր ոք:

Ըստ հետաքննող լրագրողների ցանցի բացահայտումների, բրիտանական ընկերությունների Companies House ռեգիստրին իր ընկերության կողմից ներկայացված հաշվետվության համաձայն՝ Արմեն Սարգսյանը դեռևս 2014 թվականի հունիսին եղել է Մեծ Բրիտանիայի քաղաքացի: Այսինքն, նրա թեկնածության պարագայում չի ապահովվում վերջին վեց տարում միայն Հայաստանի Հանրապետության քաղաքացի լինելու պահանջը:

Արմեն Սարգսյանի անվան հետ են կապվում բազմաթիվ բիզնեսներ, թեև նա, լինելով Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Թագավորությունում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան, «Հանրային ծառայության մասին» ՀՀ օրենքի համաձայն իրավունք չուներ զբաղվել ձեռնարկատիրական գործունեությամբ: Առկա չէ պաշտոնական տեղեկատվություն այն մասին, որ նա իր բիզնեսները կամ դրանցում ունեցած մասնակցությունը (բաժնեմաս, բաժնետոմս, փայ) հանձնել է հավատարմագրային կառավարման՝ ապահովելու օրենքի պահանջի կատարումը։

«Հանրային ծառայության մասին» ՀՀ օրենքի համաձայն՝ բարձրաստիճան պաշտոնատար անձինք պաշտոնը ստանձնելիս և հետագայում՝ տարեկան պարբերականությամբ, պարտավոր են Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողով ներկայացնել գույքի և եկամուտների հայտարարագիր: ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Արմեն Սարգսյանը, հանդիսանալով բարձրաստիճան պաշտոնատար անձ, չի ներկայացրել 2013 թվականի գույքի և եկամուտների տարեկան հայտարարագիր, իսկ ներկայացված մյուս տարեկան հայտարարագրերում բացակայում է եկամուտների հայտարարագրումը ինչպես իր, այնպես էլ կնոջ կողմից։ Մինչդեռ ակնհայտ է, որ նա ունեցել է եկամուտ, առնվազն, դիվանագիտական ներկայացուցչի աշխատավարձի, ինչպես նաև տարբեր բիզնեսներից ստացված շահույթի տեսքով։

Հաշվի առնելով վերոգրյալը և կարևորելով Հայաստանի Հանրապետության նախագահի ինստիտուտի հանդեպ հանրության վստահությունը, գտնում ենք, որ նախագահի թեկնածուն պարտավոր է փարատել հանրության կասկածները իր ոչ օրինավոր վարքագծի հետ կապված՝ ներկայացնելով հիմնավոր և փաստարկված հերքումներ։ Այլապես, Սահմանադրության ապագա երաշխավորը, դեռևս պաշտոնը չստանձնած, արդեն իսկ հայտնվում է Սահմանադրությունը խախտողի կարգավիճակում։

վերոնշյալի հիման վրա պահանջում ենք Արմեն Սարգսյանից սեղմ ժամկետներում հրապարակային ներկայացնել՝

պաշտոնական տեղեկանք՝ հավաստելու իր՝ Մեծ Բրիտանիայի քաղաքացիությունը դադարեցնելու պահը.

պաշտոնական տեղեկանք՝ իր բիզնեսները հավատարմագրային կառավարման հանձնելու մասին.

իր և իր կնոջ (այդ թվում՝ բիզնեսներից ստացված) եկամուտները, ինչպես նաև՝ հիմնավորում, թե որն է եղել դրանք 2013թ.-ից մինչ օրս չհայտարարագրելու պատճառը:

Թրանսփարենսի Ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոն

Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակ

Ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբ

Հայաստանի հելսինկյան կոմիտե

Կանանց ռեսուրսային կենտրոն

Իրազեկ քաղաքացիների միավորում

«Իրավունքների պաշտպանություն առանց սահմանների» ՀԿ

Հանրային լրագրության ակումբ

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում