Friday, 26 04 2024
Ուղիղ․ Էներգետիկայի դիվիեսիֆիկացիայի հեռանկարները․ հանրային քննարկում
Մամիկոն Ասլանյանը կմնա կալանքի տակ․ դատարանը մերժել է նրա խափանման միջոցը փոխելու միջնորդությունը
Ղազախստանի պետականության դեմ աշխատողներ կան. Տոկաև
12:01
Ucom-ը անվճար ինտերնետ է ապահովել Իջևանի չորս համայնքների կանգառներում
«Մեծ խաղում» Հայաստանը միայնակ չի՞ մնա, երաշխավորն ո՞վ է
Ակցիայի մասնակիցներից մեկը հետախուզման մեջ է եղել
Գառնի գյուղում տուն է այրվել
Հանրապետական նշանակության ճանապարհի Նավուրի հատվածում այսօր կիրականացվեն հորատապայթեցման աշխատանքներ
11:20
ՀՀ ԱԳՆ-ն՝ Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների Ղազախստանում հանդիպման մասին
Երևանում փակ փողոցներ չկան. Ոստիկանություն
11:00
Հայկական առաջին բանկը Ֆասթեքսվերսում․ Ֆասթ Բանկը ներկայացնում է իր վիրտուալ տարածքը
10:45
Հնդկաստանում մեկնարկել է աշխարհի ամենամասշտաբային ընտրությունների երկրորդ փուլը
10:30
Երազանքն իրականացնելու ճանապարհին
10:15
Նավթի գներն աճել են. 25-04-24
Լուրերի առավոտյան թողարկում 10։00
Ապամոնտաժվել է շուրջ 10 500 ինքնակամ գովազդ
Եթե ատամներ ցույց չտանք, Մոսկվան և Բաքուն կհոշոտեն մեզ. միջազգային ուժեր է պետք ներգրավել
Հրաչյա Փոլադյանն իր հավատարմագրերն է հանձնել Ալժիրի նախագահին
Ցեղասպանության ճանաչումը դասեր չտվեց էրդողանին ու Ալիևին. կրկնում են Լոզանի ատելության խոսույթը
Տեղումներ չեն սպասվում
Կրեմլն անտարբեր չէ հայ-թուրքական հաշտեցմանը. Հրվ. Կովկասում իր գոյությանը սպառնացող վտանգ է տեսնում
Համատեղ պայքարի պլան դեռ չկա. «Հրապարակ»
216 հազար դրամ 36 LED լույսի համար. ի՞նչ գնումներ է արել նախագահի աշխատակազմը․ «Ժողովուրդ»
Աննա Հակոբյանը քաղաքական նպատակով էր Գյումրիում. թեմի առաջնորդը «վտանգ» է համարվում. «Ժողովուրդ»
08:30
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
ԱԺ–ում կհանդիպեն ՍԴ դատավորի թեկնածուի հետ․ «Ժողովուրդ»
ԿԳՄՍ նախարարությունում փոփոխություններ են նախապատրաստվում. Լուծարվելու է Սփյուռքի բաժինը. «Հրապարակ»
Իշխանական թիմում էլ են սարսափում ադրբեջանցի «փախստականների» վերադարձի հեռանկարից. «Հրապարակ»
Եռակողմ փաթեթի ճակատագիրը. ինչու՞ է լռում Երեւանը
Կոռուպցիայի մեջ մեղադրվող ՌԴ ՊՆ փոխնախարարի առանձնատունը

Որտեղից է Արմեն Սարգսյանը հետևելու Սահմանադրության պահպանմանը

Հանրապետության նախագահի թեկնածու Արմեն Սարգսյանը շաբաթ օրը հանդիպել է «Ծառուկյան» դաշինք խմբակցության հետ: «Ծառուկյան» դաշինքի պատգամավորների դիրքորոշումը նախագահի ընտրության հարցում կարևոր է այնքանով, որ այս խմբակցության պատգամավորների դիրքորոշումից է կախված՝ Արմեն Սարգսյանը կընտրվի առաջին փուլում, թե անհրաժեշտ կլինի կազմակերպել նախագահի ընտրության երկրորդ փուլ: Անգամ հանդիպումից հետո, դաշինքի պատգամավորները հրաժարվում են մեկնաբանություններից, և դժվար է հասկանալ, թե ինչպես կքվեարկեն նրանք: Հանդիպման արդյունքներից դատելով, կարելի է ասել, որ դաշինքի պատգամավորների դիրքորոշումը թեկնածուի հարցում միանշանակ չէ:

Հանդիպման մասնակիցների գնահատմամբ՝ Արմեն Սարգսյանը իրեն պահել է բավական ինքնավստահ, փորձելով ցույց տալ, որ ինքը նախագահի պաշտոնում ընտրվելու դեպքում կարող է էական ազդեցություն ունենալ քաղաքական գործընթացների վրա: Նա փորձել է պատգամավորների վրա տպավորություն գործել իր ունեցած կապերով և հնարավորություններով, և նույնիսկ ասել է, թե իրենից լավ թեկնածու չէր էլ կարող լինել: Այդ ինքնագովազդը այնքան էլ չի տպավորել «Ծառուկյան» դաշինքի պատգամավորներին, ովքեր հիշեցրել են, որ Արմեն Սարգսյանը երկար տարիներ եղել է և այս պահին էլ շարունակում է մնալ Մեծ Բրիտանիայում Հայաստանի արտակարգ և լիազոր դեսպանը, և չնայած նրա ունեցած այդ հսկայական կապերին և ազդեցությանը, Հայաստանի և Բրիտանիայի միջև ապրանքաշրջանառությունը 2017թ. եղել է ընդամենը 29 մլն դոլար: Չնայած նման փաստական ապացույցի ներկայացմանը, Սարգսյանը շարունակել է պնդել, որ ինքը կարող է ամենատարբեր հարցերում մեծ ազդեցություն ունենալ:

Ամենաուշագրավ երկխոսությունը տեղի է ունեցել նախագահի թեկնածուի և «Ծառուկյան» դաշինքի պատգամավոր Գևորգ Պետրոսյանի միջև: Պետրոսյանը Սարգսյանին ասել է, որ Սահմանադրությամբ իր լիազորությունների շրջանակը բավական սահմանափակ է, և նույնիսկ ընտրությունից հետո, ամենամեծ ցանկության դեպքում, ինքը չի կարող ազդել հասարակական քաղաքական իրադարձությունների վրա: Թեկնածուն հակադարձել է ասելով, որ Սահմանադրությամբ ինքը իրավունք ունի հետևելու Սահմանադրության պահպանմանը, դրան ի պատասխան Պետրոսյանը հարցրել է․ «Իսկ որտեղից եք հետևելու»: Սրանով կարելի էր հանդիպման թեման ավարտված համարել, որովհետև Գևորգ Պետրոսյանը, ըստ էության, հասկացրել է, որ հետևելը որևէ լծակ չի ենթադրում, որ նախագահը հայտնվելու է ընդամենը դիտորդի դերում, ինչպես, օրինակ, 1998թ. հայտնվել էր Ռոբերտ Քոչարյանը, երբ նա զրկված էր խորհրդարանական մեծամասնության աջակցությունից, և անգամ Սահմանադրությամբ իրեն վերապահված հսկայական լծակներին, հայտնվել էր դիտորդի կարգավիճակում:

Պատգամավոր Նապոլեոն Ազիզյանը նախագահին հարցրել է, թե որքանով ինքը կարող է ազդել բանկային տոկոսադրույքների վրա, և ինչու է նախագահի թեկնածու Սարգսյանը համարում, որ Հայաստանի բանկային համակարգը կայացած է: Դրան ի պատասխան Սարգսյանը ասել է, որ ինքը Հայաստանի բանկային համակարգը գնահատել է որպես կայացած, քանի որ, ի տարբերություն Իրանի, Ադրբեջանի և Վրաստանի, Հայաստանում գործում են «Էյչ-Էս-Բի-Սի» և «Կրեդիտ Ագրիկոլ» բանկերի մասնաճյուղերը, ինչը Հայաստանի բանկային համակարգի կայացվածության ապացույց է: Նա ընդունել է, որ Հայաստանում բանկային տոկոսադրույքները բարձր են, սակայն այդ տոկոսները իջեցնելու հարցում որևէ լուծում չի առաջարկել:

Հանդիպման ժամանակ հնչել են ոչ միայն թեկնածուին քննադատող հարցեր, այլ նրան ուղղված ձոներ: Գյումրիի նախկին քաղաքապետ Վարդան Ղուկասյանը Արմեն Սարգսյանին համեմատել է Քրիստոսի հետ, ով հանուն իր գաղափարների անցավ խաչելիության տանջանքներով և խաչվեց Գողգոթայի վրա: «Ծառուկյան» խմբակցության պատգամավորների մի մասը հանդիպման ավարտից հետո նույնիսկ ծափահարել է Արմեն Սարգսյանին, դրանով իր աջակցությունը հայտնելով նրան, մինչդեռ մյուսները համարում են, որ Սարգսյանը ընդհանրապես ոչինչ չի կարող փոխել երկրում, և դեսպանի ներկայացուցչական պաշտոնը փոխարինում է ոչ պակաս ներկայացուցչական նախագահի պաշտոնով: Իսկ թե իրականում ինչպես կքվեարկի խմբակցությունը, կորոշի Գագիկ Ծառուկյանը, և այդ որոշումը հայտնի կդառնա քվեարկությունից մեկ-երկու օր առաջ:

Լուսանկարը՝ Photolure-ի

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում