Tuesday, 14 05 2024
Ալիևն ընդունել է ԵԱՀԿ գործող նախագահին
Ուղիղ․ Կոպենհագենի ժողովրդավարության գագաթնաժողովը
Եվրոպական ներդրումային բանկի այս ծրագրի գնահատված ընդհանուր արժեքը կկազմի 37.1 մլն եվրո. փոխքաղաքապետ
ՔՊ խմբակցության անդամ Արթուր Իսպիրյանին Երևանի ավագանիում կփոխարինի Քրիստինե Վարդանյանը
Իվանիշվիլին հրաժարվել է հանդիպել ԱՄՆ պետքարտուղարի օգնականին
Քաղաքացին ընկել է մոտ 7 մետրանոց փոսը․ նա հոսպիտալացվել է
11:00
«Նախկինի պես հավատում ենք, որ խաղաղությունը հնարավոր է»․ Պատել
Զինված ուժերում մեկնարկել է ռազմավարական հրամանատարաշտաբային հերթական զորավարժությունը
Ակցիայի 38 մասնակից բերվել է ոստիկանություն
10:15
ԱՄՆ պետքարտուղարն Ուկրաինայում է
Ուղիղ․ Երևանի ավագանու նիստը
Լուրերի առավոտյան թողարկում 10։00
Ընդունել է Եվրասիա համագործակցություն հիմնադրամի ծրագրերի տնօրենին
Ընդդիմությունը հասարակությանն առաջնորդում է մի տեղ, որտեղ նրան մենակ է թողնելու
Տեղումները կշարունակվեն
Կա հանրային կոնսենսուս՝ գնալու սահմանազատման. եթե պարզվի՝ միայն զիջում ենք, կսկսվի քաոս
Բողոքի ակցիաները վերսկսվել են
Ադրբեջանը օգտվելու է այս իրավիճակից, որպեսզի Վազգեն Գալստանյանը ճիշտ դուրս գա
Վոյաժներին ոչինչ չի խանգարում. «Հրապարակ»
Ուղիղ. Երևանի մի քանի հատվածներում անհնազանդության ակցիաներ են, փակ են որոշ փողոցներ
Սթրեսից էր դուրս գալիս. «Հրապարակ»
Իշխանական նավը երերում է. «Հրապարակ»
08:30
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Փաշինյանը կատարել է Ալիեւի հերթական պահանջը. «Հրապարակ»
Քաղաքապետարանում տեղյակ չեն, որ խորհրդականը 14 օր է, ինչ նշանակված է. «Ժողովուրդ»
Փարիզի ողջույնը. Երեւանին հաջողվել է դիմադրե՞լ
Քննարկվել է մետրոյի զարգացման ու առկա շարժակազմերի արդիականացման խնդիրը
ԱՄՆ-ն հավատում է Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղությանը
Ոստիկանության պարեկային ծառայության աշխատակիցը Հնդկաստանի քաղաքացուց կաշառք է ստացել
Նախկին դիվանագետները բացահայտել են շարժման իրական նպատակը

Սասանված լիազորություններով նախագահ

Ճիշտ է, որ խորհրդարանական կառավարման համակարգին անցնելուց հետո Անվտանգության խորհրդի կազմում ընդգրկված չեն ՀՀ և Ազգային ժողովի նախագահները` NEWS.am-ին ասել է Արտակարգ իրավիճակների նախարար Դավիթ Տոնոյանը։ Նախարարն ասածն հիմնավորելու համար հիշատակել է այլ երկրների փորձը: «Եկեք նայենք Միացյալ Նահանգներոմ, Մեծ Բրիտանիայում` ովքեր են Անվտանգության խորհրդի անդամները, թագուհին, այլ գործադիր ու դատական իշխանության անդամները ներառված չեն անվտանգության խորհրդում: Անվտանգության խորհուրդը դա մարմին է, իսկ Ազգային ժողովի նախագահը և Հանրապետության նախագահը այլ մարմնի անդամ լինել չեն կարող, քանի որ Անվտանգության խորհուրդն այսուհետ որոշումներ է կայացնում, իսկ նախկինում խորհրդատվական բնույթի էր»,-ասել է Դավիթ Տոնոյանը` հավելելով, թե դա նոր կառավարման համակարգի տրամաբանությունից է բխում: Դավիթ Տոնոյանը թերևս ռացիոնալ բացատրություն է տվել Հայաստանի նոր կառավարման համակարգի առանձնահատկություններին ու Անվտանգության խորհրդի ձևավորման մեխանիզմին: Այլ խնդիր է, որ նա, իշխանության մյուս ներկայացուցիչների օրինակով, չի դիմացել գայթակղությանը և վկայակոչել է միջազգային փորձը: Նրա զուգահեռները չափազանց անհաջող են ստացվել, որովհետև ԱՄՆ-ը սուպերնախագահական կառավարում ունեցող երկիր է, իսկ Մեծ Բրիտանիան` միապետություն:

Առհասարակ` մեր պաշտոնյաները պետք է ձեռնպահ մնան եվրոպական կամ արևմտյան ժողովրդավարությանը հղում անելուց, որովհետև հայաստանյան համակարգը գործում է եվրասիական տրամաբանության շրջանակներում` նույնիսկ անկախ այն հանգամանքից, թե ինչ է գրված Սահմանադրության տեքստում կամ ֆորմալ առումով կառավարման ինչ մոդել է գործում Հայաստանում: Բայց Դավիթ Տոնոյանի խոսքի մեջ հատկապես ուշագրավ է «թագուհու» հանգամանքի շեշտադրումը: Ակնհայտորեն Տոնոյանը նկատի ունի հանրապետության չորրորդ նախագահին, որի լիազորությունները սահմանադրորեն էապես սահմանափակված են:

Ի դեպ, Տոնոյանը կաբինետի կիրթ և զուսպ նախարարներից մեկն է և գրեթե համոզված ենք, որ տուրք է տվել համակարգային իներցիային, հակառակ դեպքում` «անգլիական թագուհու» շեշտադրումը կարող է ընկալվել նույնիսկ` որպես ոչ այնքան դրական տողատակով ակնարկ Արմեն Սարգսյանի հասցեին` հաշվի առնելով նրա կենսագրության բրիտանական հետագիծը: Սակայն խնդիրը Տոնոյանի անձը չէ. Հայաստանի չորրորդ նախագահի նույնացումն «անգլիական թագուհու» հետ բնորոշ է գրեթե ողջ իշխանական, նույնիսկ քաղաքական էլիտային:

Այս օրերին տեղի է ունենում նախագահի ինստիտուտի նսեմացման տոտալ կամպանիա, երբեմն անգամ տպավորություն է ստեղծվում, թե Սերժ Սարգսյանն ու նրա շրջապատն փոշմանել են, որ սահմանադրական փոփոխությունների գործընթացում առհասարակ չեն «խուզել» նախագահի պաշտոնը: Այլ կերպ հնարավոր չէ բացատրել այն փաստը, որ վերջին շաբաթներին օրենսդրորեն «խմբագրվում» է Սահմանադրությունը` ավելի սահմանափակելով նախագահի լիազորությունները: Սրան զուգահեռ` քաղաքական և քարոզչական հարթության վրա հնարավորինս արժեզրկվում են նախագահական ինստիտուտը, նախագահական ընտրությունները:

Այս գործընթացի մեկնարկը տվել է Սերժ Սարգսյանը` չորրորդ նախագահին ներկայացրած իր, ըստ էության, ապաքաղաքական չափանիշներով: Մյուսը` Սերժ Սարգսյանի «ընդարձակ մեծամասնության» մասին ձևակերպումն էր, որը նախագահական ընտրություններն, ըստ էության դուրս դրեց քաղաքական մրցակցության դաշտից: Հայաստանի չորրորդ նախագահի քաղաքական լեգիտիմությունն ու հեղինակությունն իրապես սասանված են, որովհետև առաջին անգամ նախագահն ընտրվելու է ոչ պոպուլյար ընտրությունների միջոցով ու առանց այլընտրանքի: Մյուս կողմից` Արմեն Սարգսյանն` իր միջազգային կապերով ու կապիտալով, միանշանակ չի համակերպվելու «անգլիական թագուհու» կարգավիճակի հետ, ինչի մասին նա բավականին թափանցիկ ակնարկեց «Շանթին» տված հարցազրույցում` նշելով, թե Հայաստանի նոր նախագահի լիազորություններն ավելին են, քան նախագահներն ունեն եվրոպական խորհրդարանական համակարգ ունեցող շատ երկրներում:

Դեսպանի հարցազրույցի այս հատվածն աննկատ մնաց, սակայն թերևս դա էր նոր կարգավիճակում Արմեն Սարգսյանի տված առաջին ծավալուն հարցազրույցի ամենաառանցքային դրվագը: Գաղտնիք չէ, որ Սերժ Սարգսյանն իր շրջապատում չի հանդուրժում հավակնություններ ու ինքնուրույնություն ունեցող գործիչների: Կարեն Կարապետյանին, գուցե նաև` Արմեն Սարգսյանին, Սերժ Սարգսյանը Հայաստան է հրավիրել, ամենայն հավանականությամբ, ինչ-որ պահի իշխանությունը ժառանգելու խոստումներով, երաշխիքներով: Սակայն փորձը ցույց է տալիս, որ Սերժ Սարգսյանն իր շրջապատում «ժառանգորդներ» չի հանդուրժում:

Այս համատեքստում չի բացառվում, որ այս օրերին նախագահի ինստիտուտի նսեմացման գործընթացի հիմքում նաև Արմեն Սարգսյանի գործողությունները և հավակնությունները կաշկանդելու բաղադրիչը կա: Սերժ Սարգսյանի իշխանության պարագայում ավելի շուտ հնարավոր է իրենց «ժառանգորդ» համարող մարդկանց մրցակցություն, քան` իրական «ժառանգորդի» ներկայացում հանրությանն ու քաղաքական էլիտային: Այս համատեքստում նույնիսկ շատ հնարավոր է, որ Դավիթ Տոնոյանի «սայթաքումը», ժողովրդական լեզվով ասած, Սերժ Սարգսյանի սրտով է:

Լուսանկարը՝ Photolure-ի

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում