Friday, 26 04 2024
Աղդամի ռուս-թուրքական մշտադիտարկման կենտրոնը դադարեցրել է իր գործունեությունը
12:45
ԱՄՆ-ն ճնշում է Չինաստանի զարգացումը. Չինաստանի ԱԳ նախարար
Ուղիղ․ Էներգետիկայի դիվիեսիֆիկացիայի հեռանկարները․ հանրային քննարկում
Մամիկոն Ասլանյանը կմնա կալանքի տակ․ դատարանը մերժել է նրա խափանման միջոցը փոխելու միջնորդությունը
Ղազախստանի պետականության դեմ աշխատողներ կան. Տոկաև
Լուրերի օրվա թողարկում 12։00
12:01
Ucom-ը անվճար ինտերնետ է ապահովել Իջևանի չորս համայնքների կանգառներում
«Մեծ խաղում» Հայաստանը միայնակ չի՞ մնա, երաշխավորն ո՞վ է
Ակցիայի մասնակիցներից մեկը հետախուզման մեջ է եղել
Գառնի գյուղում տուն է այրվել
Հանրապետական նշանակության ճանապարհի Նավուրի հատվածում այսօր կիրականացվեն հորատապայթեցման աշխատանքներ
11:20
ՀՀ ԱԳՆ-ն՝ Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների Ղազախստանում հանդիպման մասին
Երևանում փակ փողոցներ չկան. Ոստիկանություն
11:00
Հայկական առաջին բանկը Ֆասթեքսվերսում․ Ֆասթ Բանկը ներկայացնում է իր վիրտուալ տարածքը
10:45
Հնդկաստանում մեկնարկել է աշխարհի ամենամասշտաբային ընտրությունների երկրորդ փուլը
10:30
Երազանքն իրականացնելու ճանապարհին
10:15
Նավթի գներն աճել են. 25-04-24
Լուրերի առավոտյան թողարկում 10։00
Ապամոնտաժվել է շուրջ 10 500 ինքնակամ գովազդ
Եթե ատամներ ցույց չտանք, Մոսկվան և Բաքուն կհոշոտեն մեզ. միջազգային ուժեր է պետք ներգրավել
Հրաչյա Փոլադյանն իր հավատարմագրերն է հանձնել Ալժիրի նախագահին
Ցեղասպանության ճանաչումը դասեր չտվեց էրդողանին ու Ալիևին. կրկնում են Լոզանի ատելության խոսույթը
Տեղումներ չեն սպասվում
Կրեմլն անտարբեր չէ հայ-թուրքական հաշտեցմանը. Հրվ. Կովկասում իր գոյությանը սպառնացող վտանգ է տեսնում
Համատեղ պայքարի պլան դեռ չկա. «Հրապարակ»
216 հազար դրամ 36 LED լույսի համար. ի՞նչ գնումներ է արել նախագահի աշխատակազմը․ «Ժողովուրդ»
Աննա Հակոբյանը քաղաքական նպատակով էր Գյումրիում. թեմի առաջնորդը «վտանգ» է համարվում. «Ժողովուրդ»
08:30
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
ԱԺ–ում կհանդիպեն ՍԴ դատավորի թեկնածուի հետ․ «Ժողովուրդ»
ԿԳՄՍ նախարարությունում փոփոխություններ են նախապատրաստվում. Լուծարվելու է Սփյուռքի բաժինը. «Հրապարակ»

«Վանաձորում Disneyland կառուցելու վարչապետի առաջարկը ծիծաղ է առաջացնում»

«Քանի որ Վանաձորի բոլոր խնդիրները լուծված չեն։ Շատ լուրջ ու մտահոգիչ խնդիրներ կան, փորձ է արվում Վանաձորում Noyland կառուցելու մասին ինֆորմացիաներով տպավորություն ստեղծել, որ դրանով քաղաքի բոլոր խնդիրները կլուծվեն»,- «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց Վանաձորի ավագանու «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Քրիստ Մարուքյանը։

Նշենք, որ նախօրեին վարչապետ Կարեն Կարապետյանը, անդրադառնալով Վանաձորի զարգացման հեռանկարներին, նշել էր, որ Disneyland և Universal–ի խորհրդատուները կօգնեն Հայաստանին Noyland կառուցել Վանաձորում։ Վարչապետը նշել էր, որ Վանաձորն ունի ներուժ, սակայն այն զարգացնելու համար մեծ գործ պետք է կատարվի։

Վարչապետը նշել էր, որ կառավարությունը հրավիրել է իտալացի փորձագետների խորհրդատվության համար, իրականացվում են զբոսաշրջության զարգացման ծրագրեր, իսկ արդյունաբերության և գյուղատնտեսության ոլորտներում մեկնարկել է 100 մլն դոլար արժողությամբ ներդրումային ծրագիրը։ «Արդեն մեկ տարի մենք աշխատում ենք ծրագրերի վրա, օրինակ` «Հայկական գյուղի» և Noyland-ի կառուցումը, ինչի համար համագործակցություն ենք սկսել այս ոլորտի լավագույն չորս խորհրդատուների հետ, որոնք աշխատել են Universal–ի, Disneyland-ի վրա, որպեսզի նրանք տարածք նախանշեն և մշակեն Վանաձորի զարգացման հայեցակարգը»,- ասել էր Կարեն Կարապետյանը։

«Խնդիրն այն է, որ երբ ներդրումային միջավայրից են խոսում, պետք է հասկանալ, որ ներդրումները գնում են այնտեղ, որտեղ նպաստավոր միջավայր կա, որտեղ կա արդյունավետ կառավարում, որտեղ կա կանխատեսելիություն, որտեղ կա թափանցիկություն։ Իսկ այդ ամենը մենք Վանաձորում չենք տեսնում։ Այդ միջավայրը նկատելի չէ ոչ ոքի։ Եթե քաղաքում ամենատարրական մրցույթների կազմակերպման մեջ թափանցիկություն չկա, ինչով պետք է ավելի գրագետ միջավայրում աշխատող մի ներդրողի գրավենք, բերենք Վանաձոր, որ Noyland-ի վրա ներդրում անի»,- ընդգծեց Վանաձորի ավագանու անդամը՝ հավելելով, որ Վանաձորում ներդրումների մասին խոսակցությունները ընդամենը ժպիտ են առաջացնում, քանի որ մենք մինչ այս էլ տեսել ենք վարչապետներ և պետական այլ այրեր, որոնք Վանաձոր այցերի ժամանակ տվել են ամենատարբեր խոստումները, բայց դրանցից ոչ մեկն էլ կյանքի չի կոչվել։ Նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանը եկավ Վանաձոր և խոստացավ ճոպանուղու շենքի համար ներդրող գտնել և վերակառուցել շենքը։ «Այդ խոստումներից ոչ մեկը, որոնք ի դեպ տրվել են հիմնականում նախընտրական շրջաններում, չի կատարվել։ Հիմա առավել ևս չեն կատարվի, քանի որ ոչ նախընտրական շրջան է, ոչ նման քննարկումների էտապի մեջ ենք։ Այդ ինֆորմացիան շրջանառության մեջ դնելով, չգիտեմ՝ իրենք ինչի են փորձում հասնել»,-ասաց Մարուքյանը։

Մեր զրուցակիցը նշեց, որ ինքը լուրջ կասկածներ ունի, որ խորհրդատուներ առհասարակ գալիս են Վանաձոր։ Քանի որ, եթե նրանց ներկայացվի իրականությունը, որ այդ պրոյեկտի համար դիտարկվող տարածքը ունի, ասենք, 27 սեփականատեր, որոնց մի մասը իրականում գոյություն չունեն, մի մասը երկրում չեն, մի մասը՝ սեփականության վկայական չունեն, ապա դժվար նրանք այդ պրոյեկտին լուրջ վերաբերեն։ «Բայց ներդրողը պետք է ճշմարտությունը իմանա, թե ընթացքում ինչի առաջ է կանգնելու։ Դետալների մեջ որևէ մեկը չի խորանում։ Բացի այդ, եթե մենք խոսում ենք նման ծավալի պրոյեկտի մասին, ապա նախապես պետք է ասենք, թե ենթակառուցվածքների մեջ ինչ ենք փոխելու, որ զբոսաշրջիկները Վանաձոր գան ու գնան։ Բացի այդ, հանրային տրանսպորտի խնդիր կա, քաղաքի լուսավորության խնդիր կա։ Այսինքն՝ այն ամենը, ինչ պետք է նպաստի զբոսաշրջության զարգացմանը, դրանք գոյություն չունեն»,- եզրափակեց Քրիստ Մարուքյանը։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում