Friday, 26 04 2024
Անահիտ Ավանեսյանը ԲԿ-ների վերազինման ուղղությամբ հանձնարարականներ է տվել
Իսրայելի ազգային անվտանգության նախարարը վթարի է ենթարկվել
Գեղարքունիքում բախվել են մեքենաներ, կան վիրավորներ
«Թուրքիան ռազմավարական իմաստուն որոշում կկայացնի»․ Էրդողան
00:15
Բայդենը կնոջ և դստեր մահից հետո մտածել է ինքնասպանության մասին
ՌԴ 2 քաղաքացի կանայք ալկահոլի ազդեցության տակ վիրավորել են հայերին
Ճակատագրական որոշումներ են կայացվում․ նոր մանդատ է պետք
Կորոնավիրուսի միջոցների 263 մլն. դրամ հափշտակելու գործն ուղարկվել է դատարան
Կիրանցում ոստիկանությունը լուսաձայնային նռնակ կամ որևէ այլ հատուկ միջոց չի կիրառել․ ՆԳՆ խոսնակ
Կիրանց մեկնած մասնագետների հետ մեքենայում Մհեր Գրիգորյանը չի եղել. պարզաբանում է փոխվարչապետի գրասենյակը
Հրշեջները մարել են Արարատի մարզի Վանաշեն գյուղում բռնկված հրդեհը
23:15
Բայդենը հայտարարել Է Թրամփի հետ բանավեճին մասնակցելու պատրաստակամության մասին
Թուրքիայի նախագահի այցն ԱՄՆ հետաձգվել է
22:45
Ադրբեջանը պետք է հարգի մարդու իրավունքները․ Գերմանիայի կանցլեր
Երախտամոռությունը քաղաքական կատեգորիա չէ
Ինֆորմացիա ունեմ՝ Բաքուն քարտեզի 33 կտոր է ներկայացրել. ամեն հատվածում մի կեղծ փաստարկ են ստեղծել
Միայն հայի ձեռքով է հնարավոր զրկել Հայաստանը ինքնիշխանությունից
Ինչ է տեղի ունեցել Մոսկվայի մանկապարտեզում հայ երեխայի հետ․ հարցաքննություն, ստուգումներ
Ֆրանսիան անվերապահորեն աջակցելու է Հայաստանին. դեսպանը՝ Ցեղասպանության տարելիցի Մոնտեվիդեոյում կայացած միջոցառմանը
21:40
ՉԺՀ-ում հայտարարել են, որ ՆԱՏՕ-ն ուղիղ պատասխանատվություն է կրում Ուկրաինայի ճգնաժամի համար
Դպրոցը պետք է նաև արժեքներ և դիրքորոշում ձևավորի. 46 մենթոր դպրոցներում մեկնարկել է ուսուցչական համաժողովը
Հանրահավաքի մասնակից մի կին բռունցքով հարվածել է ոստիկանության ծառայողի գլխին. նա ձերբակալվել է
Հայաստանը ստացել է խաղաղության պայմանագրի նախագծի վերաբերյալ Ադրբեջանի առաջարկները․ ԱԳՆ
Իրաքյան փասիանսի հայաստանյան հարցերը
20:50
F-16 կործանիչները այս տարի կսկսեն ժամանել Ուկրաինա. Պենտագոնի ղեկավար
Մոսկվան ուզում է բոլորիս դարձնել Սիմոնյան Մարգո. նպատակը մեր պետության լիկվիդացիան է
Կոպիրկինը և հայկական «դիվերսիֆիկացիան»
Պետական դավաճանություն կատարելու համար քրեական հետապնդում է հարուցվել երկու անձի նկատմամբ․ նրանք հետախուզվում են
Հայաստանի ու Ադրբեջանի սահմանին տեղադրվել է 28 սյուն
20:20
ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը դաշնակիցներին կոչ է արել ավելի արագ սկսել զենքի մատակարարումն Ուկրաինային

Սևանա լճի թռչնաշխարհի քանակությունը էապես նվազել է

Սևանա լճի թռչնաշխարհի պոպուլյացիան դեռևս չի վերականգնվել նախորդ տարվա ձմռան խստաշունչ սառնամանիքների հետևանքով ստեղծված ծանրագույն իրավիճակից:

Ինչպես տեղեկացրել է «Սևան Ազգային պարկ»-ի պահպանության բաժնի աշխատակից, Թռչունների պահպանության միության Գեղարքունիքի մարզի խնամակալ Արտակ Սարգսյանը, նախորդ ձմռանը Սևանա լճի սառցակալումը, իրենց կողմից կատարված դիտարկումների համաձայն, մոտ 40 տոկոսով կրճատել է Սևանա լճում բնադրող թռչունների քանակությունը, իսկ առայժմ, չնայած եղանակի տաքությանը, չեն երևում Սևան չուի եկող թռչնատեսակները:

«Նախորդ տարիների համեմատ շատ քիչ խմբաքանակներով երևում են կռնչան բադը, սև փարփարը, կարմրագլուխ սուզաբադը, մեծ սղոցակտուց բադը:2017 թվականի ձմեռը, հիրավի, կատարյալ աղետ եղավ Սևան լճի թռչնաշխարհի համար, նույնիսկ այն աստիճան, որ հազարավոր թև թռչուններ ոչնչացան կամ, մեծ խմբերով կուտակվելով գետաբերաններում, դարձան կեր վայրի կենդանիների համար:

Կարծում եմ, որ առայժմ խաթարված է Սևանի թռչնաշխարհի գարնանային չուն, քանի որ չենք նկատում մեզ մոտ գարնանն ընդառաջ չուի եկող ոչ մի թռչնատեսակ: Դա կարող է բացատրվել նրանով, որ այդ թռչնատեսակների մի մասը ոչնչացել են նախորդ ձմռան սառնամանիքներից կամ եթե հրաշքով կարողացել են պոկվել արհավիրքից, խուսափում են նույն վայրերում չու կատարելուց:

Այժմ մենք պահպանության բաժնի աշխատակիցներով պահպանություն ենք իրականացնում լճի ափամերձ բոլոր հատվածներում:Միակ դրական բանն այն է, որ այս տարվա եղանակները նպաստավոր են Սևանա լճի թռչնաշխարհի պոպուլյացիայի վերականգնման համար, նախորդ տարվա ծանրագույն իրավիճակի կրկնություն չի լինելու, և մնում է հուսալ, որ կորուստները մասամբ կարող են վերականգնվել այս տարվա ընթացքում»»-ներկայացրեց Արտակ Սարգսյանը:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում