Friday, 26 04 2024
Ուղիղ․ Էներգետիկայի դիվիեսիֆիկացիայի հեռանկարները․ հանրային քննարկում
Մամիկոն Ասլանյանը կմնա կալանքի տակ․ դատարանը մերժել է նրա խափանման միջոցը փոխելու միջնորդությունը
Ղազախստանի պետականության դեմ աշխատողներ կան. Տոկաև
12:01
Ucom-ը անվճար ինտերնետ է ապահովել Իջևանի չորս համայնքների կանգառներում
«Մեծ խաղում» Հայաստանը միայնակ չի՞ մնա, երաշխավորն ո՞վ է
Ակցիայի մասնակիցներից մեկը հետախուզման մեջ է եղել
Գառնի գյուղում տուն է այրվել
Հանրապետական նշանակության ճանապարհի Նավուրի հատվածում այսօր կիրականացվեն հորատապայթեցման աշխատանքներ
11:20
ՀՀ ԱԳՆ-ն՝ Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների Ղազախստանում հանդիպման մասին
Երևանում փակ փողոցներ չկան. Ոստիկանություն
11:00
Հայկական առաջին բանկը Ֆասթեքսվերսում․ Ֆասթ Բանկը ներկայացնում է իր վիրտուալ տարածքը
10:45
Հնդկաստանում մեկնարկել է աշխարհի ամենամասշտաբային ընտրությունների երկրորդ փուլը
10:30
Երազանքն իրականացնելու ճանապարհին
10:15
Նավթի գներն աճել են. 25-04-24
Լուրերի առավոտյան թողարկում 10։00
Ապամոնտաժվել է շուրջ 10 500 ինքնակամ գովազդ
Եթե ատամներ ցույց չտանք, Մոսկվան և Բաքուն կհոշոտեն մեզ. միջազգային ուժեր է պետք ներգրավել
Հրաչյա Փոլադյանն իր հավատարմագրերն է հանձնել Ալժիրի նախագահին
Ցեղասպանության ճանաչումը դասեր չտվեց էրդողանին ու Ալիևին. կրկնում են Լոզանի ատելության խոսույթը
Տեղումներ չեն սպասվում
Կրեմլն անտարբեր չէ հայ-թուրքական հաշտեցմանը. Հրվ. Կովկասում իր գոյությանը սպառնացող վտանգ է տեսնում
Համատեղ պայքարի պլան դեռ չկա. «Հրապարակ»
216 հազար դրամ 36 LED լույսի համար. ի՞նչ գնումներ է արել նախագահի աշխատակազմը․ «Ժողովուրդ»
Աննա Հակոբյանը քաղաքական նպատակով էր Գյումրիում. թեմի առաջնորդը «վտանգ» է համարվում. «Ժողովուրդ»
08:30
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
ԱԺ–ում կհանդիպեն ՍԴ դատավորի թեկնածուի հետ․ «Ժողովուրդ»
ԿԳՄՍ նախարարությունում փոփոխություններ են նախապատրաստվում. Լուծարվելու է Սփյուռքի բաժինը. «Հրապարակ»
Իշխանական թիմում էլ են սարսափում ադրբեջանցի «փախստականների» վերադարձի հեռանկարից. «Հրապարակ»
Եռակողմ փաթեթի ճակատագիրը. ինչու՞ է լռում Երեւանը
Կոռուպցիայի մեջ մեղադրվող ՌԴ ՊՆ փոխնախարարի առանձնատունը

Արմեն Սարգսյանի խոսքի իշխանությունը

Նախագահի թեկնածու, իհարկե դեռևս պաշտոնապես չառաջադրված Արմեն Սարգսյանը «Ելք» խմբակցության հետ հանդիպումից հետո պատասխանելով լրագրողների հարցերին՝ հայտարարել է, որ կլինի Չորրորդ հանրապետության առաջին նախագահը: Առաջին հայացքից սա հռետորաբանություն կամ բառախաղ է, իրականում, սակայն, Արմեն Սարգսյանն այդպիսով անում է իր առաջին հրապարակային քաղաքական լուրջ հայտարարությունը:

Զուտ նոմինալ առումով, իհարկե, չորրորդ հանրապետության իշխանությունն ավելի շատ գտնվելու է չորրորդ հանրապետության առաջին վարչապետի, քան առաջին նախագահի ձեռքին, բայց մյուս կողմից՝ Արմեն Սարգսյանն իր հայտարարությամբ դե ֆակտո փորձում է դնել, այսպես ասած, խոսքի իշխանության հիմք, առնվազն իր խոսքի: Այստեղ է չորրորդ հանրապետություն տերմինը շրջանառության մեջ դնելու իմաստը, այսինքն՝ Արմեն Սարգսյանը հանրությանն առաջարկում է իրականության չափման լիովին նոր միավոր: Կհամաձայնի՞, կընդունի՞ հանրությունը դա, թե՞ ոչ՝ այլ հարց է իհարկե, սակայն առաջարկը բավականին հստակ է և հստակ է նաև խորքային նպատակն այդ առաջարկի: Դա ոչ թե զրոյից կամ մաքուր էջից սկսելու առաջարկ է հասարակությանը, այլ նաև գործնականում իշխող համակարգից հրապարակային մակարդակում տարանջատվելու ժեստ և հռետորաբանության նոր նշաձողի սահմանում առաջին հերթին այդ համակարգի հետ, այսպես ասած, տարբեր լեզուներով խոսելը ի ցույց դնելու և միևնույն ժամանակ իշխող համակարգին իր լեզուն պարտադրելու համար:

Բոլոր դեպքերում, Արմեն Սարգսյանը սահմանում է նշաձող, որի պատասխանատվության տակ է, և նա առնվազն իր գործունեությունը պետք է համապատասխանեցնի իր իսկ սահմանած իրականությանը՝ Չորրորդ հանրապետություն: Եթե Արմեն Սարգսյանին չհաջողվի դնել խոսքի իշխանության հիմք նույնիսկ մինչև պաշտոնապես նախագահ դառնալը, ապա նա բացարձակապես ի զորու չի լինի արդյունավետ իրացնել իր այն դիվանագիտական և կապիտալի ռեսուրսը, ներուժը, որը նրան կշիռ է հաղորդելու հայաստանյան նոր համակարգում և լինելու է այդ համակարգում նրա դերակատարության հենարանը:

Այդ իմաստով Չորրորդ հանրապետության առաջին նախագահը ըստ էության ծրագրային հայտարարություն և դեկլարացիա է, որն ըստ էության ավելորդ է դարձնում Արմեն Սարգսյանին ուղղված որևէ այլ հարց: Նա ըստ էության ասել է այն, ինչ պետք է ասեր նախագահի թեկնածուն: Այժմ պետք է պարզապես չափել այն, ինչ պետք է անի չորրորդ հանրապետության առաջին նախագահը: Այսինքն՝ նրա պաշտոնական ամեն խոսքում ու գործում հանրությունը պետք է չափի, շոշափի և ճանաչի չորրորդ հանրապետությունը: Եթե ոչ, ապա Արմեն Սարգսյանը չորրորդ հանրապետության առաջին նախագահը դառնալու փոխարեն՝ պարզապես կդառնա չորրորդ հանրապետության առաջին «քաղաքական զոհը»:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում