Monday, 13 05 2024
15:30
Հարավաֆրիկյան Հանրապետությունում շենքի փլուզման զոհերի թիվը հասել է 24- ի
Գալստանյանն անցավ կարմիր գիծը. շատ վտանգավոր իրավիճակ է
15:10
Հնդկաստանում մեկնարկել է աշխարհի ամենամասշտաբային ընտրությունների 4- րդ փուլը
Էական փոփոխություններ Ռուսաստանում
Քաղաքացին վայր է ընկել շենքի տանիքից և մահացել
Մեհրաբյան online
Ադրբեջանի հետ եկել ենք համոզման՝ սահմանազատման գործընթացը սկսել Ալմա-Աթայի հռչակագրի հիման վրա
Գազայում մարդասիրական նոր անցակետ է բացվել
Ինձ վերագրվող «փաստական» տեղեկությունների վերաբերյալ. Բաբաջանյան
3 անգամ խնայում ենք բենզինային շարժիչների համեմատ․ ԿԲ նախագահը՝ էլեկտրական ավտոմեքենաների մասին
Իրաքի հետ հարաբերությունները արտաքին քաղաքական դաշտում բավական բարվոք են․փոխնախարար
14:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Լուրերի օրվա թողարկում 14։00
13:45
Լիտվայի նախագահն ու վարչապետն անցել են պետության ղեկավարի ընտրությունների երկրորդ փուլ
Բողոքի ակցիաների և Եվրամիության քննադատության ֆոնին՝ կրկին պաշտպանվեց «ռուսական» օրինագիծը
Բեռնատար ավտոմեքենան դեպի ցուցարարները վարած վարորդին մեղադրանք է ներկայացվել
ՀՀ նախագահը հանդիպել է Հյուսիսային Ամերիկայի Հայ Ավետարանական միության ներկայացուցիչների հետ
ՀՀ վարչապետն ու ԵԱՀԿ գործող նախագահը մտքեր են փոխանակել Հարավային Կովկասում տեղի ունեցող զարգացումների շուրջ
13:15
Թուրքիայում տեղի կունենա Հունաստանի վարչապետի և Էրդողանի հանդիպումը
Քաղաքացիները փակել են Թումանյան-Հյուսիսային պողոտա
Որևէ կաթիլ լրջություն այդ մարդկանց նկատմամբ չեմ կարող ունենալ. Միրզոյանը՝ նախկին դիվանագետների մասին
Երևանում բողոքի ակցիայի ընթացքում քաղաքացու ավտոմեքենան վնասելու դեպքի առթիվ քրեական վարույթ է նախաձեռնվել
Խաչով պատերազմ հրահրելը կարող է հակամարտությանը կրոնական բնույթ հաղորդել՝ աղետալի հետևանքներով
Թուրքիայում Ադրբեջանի ռազմական կցորդը նշանակվել է ՊՆ փոխնախարար
Ալմաթիի հանդիպումից ակնկալիք չէր կարող լինել. այս վիճակում ճեղքման հասնելն իրատեսական չէ
Թբիլիսիում 20 ցուցարար է ձերբակալվել
Սրանք սիրում են կորցրածի վրա լացել. նպատակը Հայաստանը հզորացնելը չէ
Վրաստանի խորհրդարանի կոմիտեն 1 րոպեում աջակցել է օտարերկրյա գործակալների օրենքը
Լուրերի օրվա թողարկում 12։00
ՀՀ ՄԻՊ-ը բողոքի ակցիաների ընթացքում ԶԼՄ-ների գործունեությունը խոչընդոտելու կապակցությամբ պարզաբանումներ կպահանջի իրավապահներից

2017-ին կառավարությունը ջանքեր է թափել, որոշակի աճ եղել է, սակայն տնտեսական աճը որոշակի ճյուղերում ցանկալի չէ. Հրանտ Բագրատյան

Քանի դեռ ՀՀ-ում չեն վերանայվել տնտեսական մեխանիզմները և հարստության վերաբաշխում չի եղել, մեզ տնտեսական աճ պետք չէ, Facebook-յան իր էջում գրել է ՀՀ նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանը։

«Լուրջ քննարկման առարկա են դարձել 2017թ ՀՀ տնտեսական արդյունքները։ Ճիշտ է, ԱՎԾ դեռ ՀՆԱ թիվը չի հայտարարել, բայց կառավարության անդամները խոսում են բարձր աճի՝ 7,7%-ի մասին։ Հանրության մեջ սա հարցեր է առաջացնում. եթե 7,7% աճել ենք, թոշակ ու նպաստ չի բարձրացել, 36 հազ. մարդ լքել է երկիրը, ի՞նչու է իրական աշխատավարձն աճել ընդամենը 1.9%-ով։ Չ՞է որ այդ ընթացքում պահուստներ չեն առաջացել, ընդհակառակը արտաքին պետական պարտքը աճել դարձել է 6 մլրդ դոլար։ Պահուստների շեշտակի աճ ԿԲ-ում չի եղել։ Մի խոսքով, այդ ի՞նչ ենք արտադրել և ու՞մ համար։

Անձամբ կարծում եմ, որ 2017-ին, իրոք, կառավարությունը ջանքեր է թափել։ Ենթադրում եմ, որ որոշակի աճ եղել է։ Օրինակ, տեղեկատվության, զբոսաշրջության ոլորտներում։ Սակայն տնտեսական աճը որոշակի ճյուղերում ցանկալի չէ։ Օրինակ, հանքարդունաբերության, վերաարտահանման, խաղային բիզնեսի ոլորտներում։ Դժբախտաբար հենց այստեղ են «գրանցել» տնտեսական աճի հիմնական բաղադրիչները։ Ստացվել է, ինչպես սիրում եմ ասել, դույլի էֆեկտը։ Երբ որ տնտեսությունը աճեցնում ես, պիտի հասկանաս, որ ռեսուրս ես ծախսում։ Բայց դույլի մեջ չի կարելի ավելի ջուր լցնել, քան տրա տարողությունն է։

Տնեսությունն աճեցնելուց առաջ պետք է մտածել, իսկ դույլում տեղ կ՞ա։ Այլապես ջուրը (տնտեսական աճը) պարզապես թափվելու է դույլից։ Ավելի կոնկրետ։ ՀՀ-ում ՀՆԱ մեջ ժողովրդի “մասնաբաժինը” 34 տոկոս է (2015թ)։ Սա վարձու աշխատողների աշխատանքի վարձատրությանն ուղղված միջոցների (1734 մլրդ դրամ) տեսակարար կշիռն է ՀՆԱ-ում (5043մլրդ դրամ)՝ 34%։ Ցավալի է, բայց այս աշխարհում սա վատագույն ցուցանիշներից մեկն է։ Ուկրաինայում այս թիվը 2016-ին կազմել է 41.8%, ՌԴ-ում՝ 50.4%, Ֆրանսիայում՝ 52.7, Ավստրիայում՝ 50.7, Գերմանիայում՝ 50.8, Հոլանդիայում՝ 52.1, Դանիայում՝ 58.7, Ֆինլանդիայում՝ 52.5, Հունգարիայում, Իտալիայում, Լատվիայում, Չեխիայում՝ 45-50%, Հունաստանում, Լեհաստանում, Սլովակիայում՝ 37-45%։ Նույն Հայաստանում 1995թ տոկոսը կազմում էր 39.3% (205.3 մլրդ 522.3 մլրդ ՀՆԱ դիմաց)։ Խնդիրը սպառման ֆոնդի մեծացման մասին չէ։ Հայաստանում այն 91% է, իսկ որոշ տարիներին անցնում է 100%-ը։ Հակառակը, մեզ խնայողություններ և ներդրումներ են պետք։ Խոսքը եղած հարստությունը հօգուտ գործավորների վերաբաժանելու մասին է։ 34։66 հարաբերության դեպքում ՀՆԱ աճեցնել պետք չէ։

Այդ ՀՆԱ-ն անհնարին է իրացնել։ Մնում է այն արտահանել։ Քննարկենք խնդիրը միայն տրանսֆերտների մասով։ Իրոք, եթե 1995-ին արտերկրին փոխանցված ընթացիկ տրանսֆերտները (0.7 մլրդ դրամ) կազմում էին արտերկրից ստացված տրանսֆերտների (68.7 մլրդ դրամ) սոսկ 1%-ը, ապա 2015թ ՝ 49.9%-ը (211 մլրդ դրամ 423-ի դիմաց)։ 2017-ին վիճակը կտրուկ վատացել է. ստացել ենք 1756 մլն դոլար, ուղարկել ենք 1048 մլն (59,7%)։ Հիմա պարզ է, թե ինչ կատարվում։ Ցածր նվազագույն աշխատավարձի, սխալ հարկման պատճառով, եթե մեզ մոտ ՀՆԱ-ն աճում էլ է, ապա դույլից թափվում է, այսինքն արտահանվում է։ Դրա համար է, որ ՀՆԱ աճի դեպքում էլ արտագաղթի տեմպերը չեն նվազում։ 2017-ին Ուկրաինայում ՀՆԱ-ն աճել է 2,4%-ով, աշխատավարձներն ու թոշակները՝ 31, իսկ գնաճը սոսկ 13,5% է եղել։ Նրանց մոտ եկամուտների բաշխումն ավելի արդար է։

Մի քանի օրինակ։ եթե մեզ մոտ ավելի շատ մոլիբդեն ու պղինձ է արտահանվել, ապա դրանք էժան գնով վաճառվում են օֆշորի ընկերությանը որտեղից էլ վերջնական թանկ գնով ապրանքը հասնում է վերջնական սպառողին։ ՀՆԱ աճ կա, բայց ժողովրդին ոչինչ չի հասնում։ Հակառակը՝ հասարակության տեսանկյունից ռեսուրսը վատնված է։ Մեկ այլ օրինակ։ Օգտվելով վերջերս ընդունած մի սխալ օրենքից, երբ ինչքան շատ ես արտահանում, այնքան քիչ հարկ ես տալիս, հայ մեծահարուստները վերարտահանում են թուրքական լոլիկ, ուկրաինական սալ։ Արտահանման աճ կա, բայց Հայաստանին օգուտ չկա։ Այդ մարդկանց էլ մենք բարերար ենք անվանում, մեդալ տալիս։ Այսպիսով, քանի դեռ ՀՀ-ում չեն վերանայվել տնտեսական մեխանիզմները և հարստության վերաբաշխում չի եղել, մեզ տնտեսական աճ պետք չէ», – նշել է նա։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում