Մինչ խորհրդարանական արտախորհրդարանական ընդդիմությունը հորդորում է զսպել գնաճը, կառավարությունը անկոտրուն շարունակում է պնդել՝ գնաճը մտահոգիչ չէ, ավելին Ազգային ժողովում կառավարության հարցուպատասխանի ժամանակ վարչապետ Կարեն Կարապետյանը կրկին հայտարարեց՝ ունենք 7.7 տոկոս տնտեսական աճ, որը տարածաշրջանում, Եվրոպայում ամենաբարձրն է, և ունենք գնաճ՝ 2.6 տոկոս, որն ամենացածրն է։ Վարչապետի խոսքի տրամաբանությունից ելնելով ստացվում է Հայաստանը աշխարհի ամենաարագ և դինամիկ զարգացող երկիրն է, տարածաշրջանում որևէ երկիր չի կարող աճի տեմպերով համեմատվել մեզ հետ, իսկ գնաճն էլ բնակչության համար աննշան է։
Թեմայի շուրջ «Գլխավոր պատճառ» հաղորդման շրջանակներում «Առաջին լրատվական»-ը զրուցել է «Տնտեսական իրավունքի կենտրոն» ՀԿ նախագահ Մովսես Արիստակեսյանի հետ։
Հարցազրույցը՝ տեսանյութում