Երևանի փոխքաղաքապետ Կամո Արեյանը գտնում է, որ Արամ Մանուկյանի արձանի նախագիծն ընդունվել է բոլոր չափանիշերին համապատասխան:
«Արձանի կառուցման համար քաղաքապետի կարգադրությամբ ձևավորվել է մրցութային մասնագիտական հանձնաժողով` ոչ միայն արվեստագետներից, ճարտարապետներից կազմված, եղել են նաև այլ գործիչներ, անցկացվել է մրցույթ, և հանձնաժողովը մրցույթի արդյունքներով ընդունել է Դավիթ Մինասյանի նախագիծը: Վերջ»,- ասաց Կամո Արեյանը: