Saturday, 27 04 2024
Անահիտ Ավանեսյանը ԲԿ-ների վերազինման ուղղությամբ հանձնարարականներ է տվել
Իսրայելի ազգային անվտանգության նախարարը վթարի է ենթարկվել
Գեղարքունիքում բախվել են մեքենաներ, կան վիրավորներ
«Թուրքիան ռազմավարական իմաստուն որոշում կկայացնի»․ Էրդողան
00:15
Բայդենը կնոջ և դստեր մահից հետո մտածել է ինքնասպանության մասին
ՌԴ 2 քաղաքացի կանայք ալկահոլի ազդեցության տակ վիրավորել են հայերին
Ճակատագրական որոշումներ են կայացվում․ նոր մանդատ է պետք
Կորոնավիրուսի միջոցների 263 մլն. դրամ հափշտակելու գործն ուղարկվել է դատարան
Կիրանցում ոստիկանությունը լուսաձայնային նռնակ կամ որևէ այլ հատուկ միջոց չի կիրառել․ ՆԳՆ խոսնակ
Կիրանց մեկնած մասնագետների հետ մեքենայում Մհեր Գրիգորյանը չի եղել. պարզաբանում է փոխվարչապետի գրասենյակը
Հրշեջները մարել են Արարատի մարզի Վանաշեն գյուղում բռնկված հրդեհը
23:15
Բայդենը հայտարարել Է Թրամփի հետ բանավեճին մասնակցելու պատրաստակամության մասին
Թուրքիայի նախագահի այցն ԱՄՆ հետաձգվել է
22:45
Ադրբեջանը պետք է հարգի մարդու իրավունքները․ Գերմանիայի կանցլեր
Երախտամոռությունը քաղաքական կատեգորիա չէ
Ինֆորմացիա ունեմ՝ Բաքուն քարտեզի 33 կտոր է ներկայացրել. ամեն հատվածում մի կեղծ փաստարկ են ստեղծել
Միայն հայի ձեռքով է հնարավոր զրկել Հայաստանը ինքնիշխանությունից
Ինչ է տեղի ունեցել Մոսկվայի մանկապարտեզում հայ երեխայի հետ․ հարցաքննություն, ստուգումներ
Ֆրանսիան անվերապահորեն աջակցելու է Հայաստանին. դեսպանը՝ Ցեղասպանության տարելիցի Մոնտեվիդեոյում կայացած միջոցառմանը
21:40
ՉԺՀ-ում հայտարարել են, որ ՆԱՏՕ-ն ուղիղ պատասխանատվություն է կրում Ուկրաինայի ճգնաժամի համար
Դպրոցը պետք է նաև արժեքներ և դիրքորոշում ձևավորի. 46 մենթոր դպրոցներում մեկնարկել է ուսուցչական համաժողովը
Հանրահավաքի մասնակից մի կին բռունցքով հարվածել է ոստիկանության ծառայողի գլխին. նա ձերբակալվել է
Հայաստանը ստացել է խաղաղության պայմանագրի նախագծի վերաբերյալ Ադրբեջանի առաջարկները․ ԱԳՆ
Իրաքյան փասիանսի հայաստանյան հարցերը
20:50
F-16 կործանիչները այս տարի կսկսեն ժամանել Ուկրաինա. Պենտագոնի ղեկավար
Մոսկվան ուզում է բոլորիս դարձնել Սիմոնյան Մարգո. նպատակը մեր պետության լիկվիդացիան է
Կոպիրկինը և հայկական «դիվերսիֆիկացիան»
Պետական դավաճանություն կատարելու համար քրեական հետապնդում է հարուցվել երկու անձի նկատմամբ․ նրանք հետախուզվում են
Հայաստանի ու Ադրբեջանի սահմանին տեղադրվել է 28 սյուն
20:20
ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը դաշնակիցներին կոչ է արել ավելի արագ սկսել զենքի մատակարարումն Ուկրաինային

Հոգեմաշ պատերազմի ուրվականը. Զոհ առաջնագծում

2018 թվականի փետրվարի 07-ին՝ ժամը 13:50-ի սահմաններում, N զորամասի պահպանության շրջանի մարտական դիրքի ուղղությամբ հակառակորդի կողմից արձակած կրակոցի հետևանքով գլխի շրջանում հրազենային վիրավորում է ստացել պարտադիր ժամկետային զինծառայող, շարքային Հայկ Քալանթարյանը: Վերջինս տեղափոխվել է զինհոսպիտալ, որտեղ ժամը 19:10-ին մահացել է: Ադրբեջանի մարտավարությունը մնում է անփոփոխ` առաջնագծում հարուցել լարվածություն, երբ կարգավորման գործընթացում տեղի են ունենում զարգացումներ:

Հենց երեկ Բաքվում էին ԵԱՀԿ Մինսկի համանախագահները, որոնք տարածաշրջանում են` հակամարտության կողմերի հետ Նալբանդյան-Մամեդյարով կրակովյան պայմանավորվածությունները քննարկելու նպատակով: Խոսքը մասնավորապես վերաբերվում է ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի գրասենյակի ռեսուրսների ավելացմանը: Սա առաջնագծում վստահության մեխանիզմների ներդրման լոկալ դրսևորում է, ինչը համարժեք չէ Վիեննայի և Սանկտ Պետերբուրգի համաձայնություններին, այնուամենայնիվ, փոքր, սակայն տեսանելի առաջընթաց է:

Համանախագահության այցի ֆոնին Ադրբեջանի կազմակերպած հերթական սադրանքը հուշում է, որ Բաքուն մտադիր է վիժեցնել անգամ Կրակովի պայմանավորվածությունները կամ առնվազն առաջ քաշել նոր նախապայմաններ` դրանց կատարման դիմաց: Մեծ հաշվով` Իլհամ Ալիևի իշխանությունը հայտնվել է փակուղային իրավիճակում և նման սադրանքներով փորձում է ճնշում գործադրել համանախագահների վրա և խուճապ առաջացնել Հայաստանում: Ադրբեջանն, ըստ էության, չունի նոր պատերազմ սանձազերծելու միջազգային լեգիտիմություն:

Բաքուն հույսը չի կարող դնել անգամ Անկարայի աջակցության վրա, որի միջազգային մեկուսացումն ավելի է խորացել սիրական ռազմական կամպանիայի հետևանքով: Այս համատեքստում Ադրբեջանը շեշտը դրել է հոգեմաշ պատերազմի մարտավարության վրա, որն իսկապես, զուտ հոգեբանական հարթության վրա, ավելի ճնշող ազդեցություն է ունենում մեր հասարակության վրա, քան` լայնածավալ պատերազմը:

Մի քանի օր առաջ Սերժ Սարգսյանը ԱԳՆ-ում, ըստ էության, ձևակերպել էր հայկական դիվանագիտությունը որակական նոր մակարդակի վրա կառուցելու խնդիր:

Կարծում ենք` Երևանը Բաքվի սադրանքներին պետք է պատասխանի ոչ ստանդարտ քայլերով, որոնք միտված պետք է լինեն Ադրբեջանի միջազգային մեկուսացման խորացմանը` նպատակ ունենալով սահմանափակել հակառակորդի դիվանագիտական մանևրի և ռազմա-տեխնիկական համագործակցության ռոսուրսը:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում