Երևանի ընդհանուր իրավասության Ավանի եւ Նոր Նորքի նստավայրում այսօր փետրվարի 8-ին, կրկին հետաձգվեց «Սասնա ծռերի» գործով դատական նիստը՝ փաստաբանների չներկայանալու պատճառով:
«Սասնա ծռերի» գործով պաշտպանները դատարանին նույնիսկ տեղյակ չէին պահել, որ չեն ներկայանալու դատական նիստին: Դատական նիստը հետռաձգվեց, հաջորդ նիստը նշանակվեց փետրվարի 15-ին: