Բրյուսելի Ազատ համալսարանի (Vrije Universiteit Brussel, VUB) ֆլամանդերենի դասախոս Ահմադրեզե Ջալալին, ով մեղադրվում է լրտեսության մեջ, մահապատժի կենթարկվի։ Մահվան դատավճիռը հաստատել է Իրանի Գերագույն դատարանը։
Շվեդիայի քաղաքացիություն ունեցող իրանցի գիտնականը դասավանդել է Իտալիայում և Բելգիայում։ Նա ձերբակալվել է 2016 թվականի ապրիլին՝ իսլամական հանրապետություն այցի ժամանակ։
Ջալալին մեղադրվել է իսրայելական «Մոսադ» հատուկծառայության օգտին լրտեսություն իրականացնելու մեջ։ Բացի այդ, նա իբրև թե մասնակից է եղել երկու իրանցիների սպանության, ովքեր բարձր պաշտոններ են զբաղեցրել երկրի միջուկային ծրագրի կառույցներում։ Այս մասին հայտնում է Interfax-ը։
Իրանցու դեմ մահվան դատավճիռը կայացվել է 2017 թվականի հոկտեմբերի 21-ին՝ չնայած ՄԱԿ-ի բողոքին։ Ջալալին բողոքարկում է ներկայացրել, սակայն Գերագույն դատարանն այն չի բավարարել։ Այսպիսով՝ գիտնականը կարող է ցանկացած պահի մահապատժի ենթարկվել։