Իրանի դատարանը 6 տարվա ազատազրկման է դատապարտել տեղի բնակչին, ով կասկածվում է ԱՄՆ-ի և եվրոպական երկրներից մեկի օգտին լրտեսություն իրականացնելու մեջ։
«Լրտեսը հանդիպել է ամերիկյան հետախուզության գործակալների հետ 9 անգամ՝ փոխանցելու տեղեկություն իրանական միջուկային հարցերի վերաբերյալ»,-հաստատել է պետական մեղադրողը։
Բացի այդ, դատավճռով դատապարտյալից կառգրավվեն բոլոր դրամական միջոցները, որոնք ստացվել են լրտեսական գործունեության շրջանակում, փոխանցում է Mehr գործակալությունը։
Գործից այլ մանրամասներ չեն հաղորդվում։