Wednesday, 01 05 2024
Հայաստանը «շպագատի» մեջ է. եթե մասնակցի ռեգիոնալիզացման խաղին, միայն կորցնելու է
Ծովինար Համբարձումյանը իր հավատարմագրերն է հանձնել
Եվրոնիկոլիզմ՝ Փաշինյանը Հայաստանը ԵՄ տանելու ծրագիր չունի. հայերը ցլերին պետք է հանձնվեն
Մեզ սպասվում է չափավոր տաք և տեղումնառատ մայիս
Վթար Երևան-Երասխ․ տուժածները տեղափոխվել են հիվանդանոց
Շոյգուին ցուցադրել են ԱԹՍ–ների դեմ պայքարի նոր միջոցներ
Միրզոյանը խոստովանել է Ադրբեջանի լարած թակարդը
Իրավունքն ամրագրված է, չկա սոցիալական գործընկերը, ում հետ պետք բանակցենք
«Մանրամասներ»․ Դավիթ Ստեփանյանի հետ
«Արժանապատիվ աշխատանքը քաղաքացուն հնարավորություն է տալիս զբաղվել սիրելի մասնագիտությամբ»․ նախարար
Երևանում բնակարանների գներն աճում են, առքուվաճառքի գործարքները՝ ավելանում
14:30
Իրաքը Թուրքիայի հետ սահմանին երկու ռազմակայան է ստեղծել
64 խեցգետին կենդանի բաց է թողնվել Սևանա լիճ
Արժանապատիվ աշխատանք խորագրով երթ` աշխատավորների օրվա կապակցությամբ
Լուրերի օրվա թողարկում 14։00
14:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Մեքենան կոտրել է արագաչափը, ապա աղբամաններն ու գլխիվայր շրջվել. կա 4 վիրավոր
Տոկաևը ողջունել է ԱԳ նախարարների բանակցությունները Ալմաթիում անցկացնելու համաձայնությունը
Վանաձոր-Գյումրի ճանապարհի երթևեկությունը վերականգնվել է․ ՆԳՆ
Ծեծկռտուք Վրաստանի խորհրդարանում
13:00
Նավթի գները նվազել են- 30-04-24
Աշխատանքային իրավունքների հետ կապված մի շարք խնդիրներ արդիական են մնում. ՄԻՊ–ի ուղերձն Աշխատանքի օրվա առթիվ
12:30
Չինաստանում ավտոճանապարհի փլուզման հետևանքով առնվազն 19 մարդ է զոհվել
Ալավերդիում կայանված մեքենան գիշերը այրվել է
Լուրերի օրվա թողարկում 12։00
Ավտոտեխսպասարկման կետում մեքենա է այրվել
ԵԽԽՎ-ն «փակու՞մ է» Ադրբեջանի վերադարձի ճանապարհը
Լրագրողի մասնագիտական գործունեությունն առերևույթ բռնության գործադրմամբ խոչընդոտելու դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ
«Վարչապետ կոչվածը չի կարում լուծում տա». ծնողները մինչև մայիսի 10–ը ժամանակ տվեցին իշխանություններին
Փաշինյա՛ն, դու ինչ գիտեի՞ր՝ վառվել են, թե սպանվել. պատասխան պիտի տաս մեր երեխեքի սպանության համար

1994 թ. ԻՆՉՊԵՍ ԵՂԵԼ Է. ՌԴ քաղաքացին Բաքվի հանձնարարությամբ ռմբակոծել է Հայաստանի տարածքը․ դատավարություն՝ Երևանում

1994 թվականի փետրվարի 17-ին Ադրբեջանի ռազմաօդային ուժերի ՄԻԳ-21 ինքնաթիռը կեսօրին ներխուժել էր ՀՀ օդային տարածք, ռմբակոծել էր Վարդենիսի շրջանի Սոդք ավանի մոտակայքում գտնվող ոսկու հարստացուցիչ ֆաբրիկայի և ավանը սնուցող էլեկտրաենթակայանի միջև ընկած ամայի տարածքը: Մարտական առաջադրանքը, պարզ է, ոչ թե այդ ամայի տարածքի, այլ՝ ֆաբրիկայի ու ենթակայանի ռմբակոծությունն էր, որով ստրատեգիական վնաս կհասցվեր Հայաստանին:

Օդաչուն վրիպել էր: Ռմբակոծության հետևանքով զոհեր, ավերածություններ չէին եղել:

Երբ օդաչուն ռմբակոծությունն ավարտել էր, շրջադարձ էր կատարել, որ հեռանա ՀՀ օդային տարածքից, բայց նրա ինքնաթիռն արդեն հայտնվել էր հայկական հակաօդային պաշտպանության հրթիռակայանքի հսկողության տակ:

Օդաչուի համար պարզ էր, որ թակարդն է ընկել՝ միացել էր հատուկ ազդանշանային համակարգը:

Մինչ օդաչուն ճողոպրելու փորձեր էր արել, հայկական հակաօդային պաշտպանության հրթիռակայանքի հաշվարկի հրամանատար Արտավազդ Փիլիպոսյանի արձակած հրթիռը նպատակակետին էր հասել՝ շարքից հանել էր թշնամու ինքնաթիռը:

Օդաչուն հասցրել էր ինքնանետվել խոցված ինքնաթիռից: Ինքնաթիռը ջախջախվել էր մոտակա լեռան ստորոտում:

Վարդենիսի շրջանի երկրապահ ջոկատի մարտիկները հայտնաբերել ու գերել էին օդապարիկի մեջ խճճված օդաչուին:

Պարզվել էր՝ ադրբեջանցի չէ: Վարձկան է:

45 տարեկան Մարատ Իշկնեևը ազգությամբ թաթար էր, Ռուսաստանի քաղաքացի, կրթությունը՝ բարձրագույն, մասնագիտությունը՝ կործանիչ օդաչու:

Ծառայել էր ԽՍՀՄ ռազմաօդային ուժերում:

1990 թվականին առաջին կարգի օդաչու Իշկնեևը կապիտանի կոչումով անցել էր կենսաթոշակի, բնակություն էր հաստատել Ալթայի երկրամասի Նովոալթայսկ քաղաքում: Ամուսնացած էր: Խնամքին՝ երկու անչափահաս երեխա:

1993 թվականին ծանոթներից մեկից տեղեկացել էր, որ Ադրբեջանի ռազմաօդային ուժերի համար վարձկան օդաչուներ են հավաքագրում:

Մեկնել էր Բաքու, ծանոթացել էր պայմաններին:

1993 թվականի օգոստոսից նա պայմանագրով ծառայել էր Ադրբեջանի ռազմաօդային ուժերի զորամասերում:

Ամսական ստացել էր 1000 դոլար, յուրաքանչյուր մարտական թռիչքի համար՝ 250 դոլար:

Ծառայել էր Շամխոր քաղաքի մոտ գտնվող՝ Դալյարի N442 զորամասում: «ՄԻԳ- 21» ինքնաթիռով մարտական առաջադրանքներ էր կատարել:

1993 թվականի հոկտեմբերի 10-ին նրան շնորհվել էր մայորի կոչում:

ՀՀ գերագույն դատարանում Իշկնեևը պնդում էր, որ մայորի կոչման իրականում չի արժանացել, ընդամենը կեղծել է սեփական փաստաթղթերը: Իշկնեևը փորձում էր ցուցադրել, թե ադրբեջանական զորամասում օրինակելի ծառայություն չի կատարել, չի խրախուսվել… Բայց նրա վարձկանական ընթացքն այլ բանի մասին էր վկայում:

1994 թվականին Մարատ Իշկնեևը նոր պայմանագիր էր կնքել ադրբեջանցիների հետ, ըստ այդ պայմանագրի՝ յուրաքանչյուր մարտական թռիչքի համար պետք է ստանար  300 դոլար…

ՀՀ գերագույն դատարանում դատական քննության ժամանակ Մարատ Իշկնեևը փորձում էր թաքցնել իր կատարած մարտական թռիչքների իրական թիվը, պնդում էր, թե ծառայության ընթացքում կատարել է ընդամենը… չորս մարտական թռիչք:

1994 թվականի փետրվարի 17-ին նա օդ էր բարձրացել, որ կատարի հերթական մարտական թռիչքը՝ ավերածություն պատճառի հայկական հողի վրա: Բայց նրա ինքնաթիռը կործանվել, իսկ ինքը խճճվել էր պարաշյուտի մեջ հենց հայկական հողի վրա…

ՀՀ գերագույն դատարանում դատական քննության ընթացքում վարձկան օդաչուն պնդում էր, թե ինքը Հայաստանի օդային տարածք չէր մտել, իր առաջադրանքը եղել էր Քելբաջարի շրջանի Մեծ ու Փոքր Յանշաղ գյուղերի ռմբակոծումը՝ ադրբեջանական մի զորամաս շրջապատումից ազատելու համար:

Այն հարցերին՝ հատկապես ո՞ւր պիտի նետեր ռումբերը, գիտե՞ր, թե որտեղ է գտնվում շրջապատման մեջ ընկած ադրբեջանական զորամասը, որպեսզի հանկարծ ադրբեջանցիներին չռմբակոծի, Իշկնեևը պատասխանում էր, թե իրեն հանձնարարել են, որ ռմբակոծի հիշյալ գյուղերի տարածքն ընդհանրապես:

Այն հարցին՝ այդպես ռմբակոծելու դեպքում կարող էր և ոչնչացնել այն զորամասը, որը փորձում էր ազատել շրջապատումից, Իշկնեևը պատասխանում էր ուսերը թոթվելով՝ իսկական վարձկանի անտարբերությամբ:

Հայկական կողմին դուր գալու համար Իշկնեևը նշում էր, թե ադրբեջանական կողմում կապը վատ է, հրաման տվողներն իրենք էլ չգիտեին ստույգ՝ որտե՞ղ է գտնվում շրջապատման մեջ ընկած զորամասը, ընդհանրապես՝ այնտեղ խելոք մարդիկ քիչ են…

Իշկնեևը ամբողջ դատական քննության ընթացքում փորձում էր համոզել, թե ինքը Հայաստանի նկատմամբ ոտնձգություն չի կատարել, իսկ որ վարձկան է՝ ի՞նչ կա որ, վարձկանությունը շատ տարածված է…

Դատաքննությանը հրավիրվել էր գնդապետ Բորիս Բաբայանը, ով մասնագիտական հարցերի միջոցով լիովին հերքեց Իշկնեևի առաջ քաշած վարկածը…

Մարատ Իշկնեևի անձը բնութագրող տվյալները հետազոտելիս դատարանը հրապարակեց մինչև թոշակի անցնելը՝ վերջին չորս տարվա նրա ծառայողական բնութագիրը՝ ԽՍՀՄ զինված ուժերում ծառայության ընթացքում:

Բնութագիրը խիստ բացասական էր՝ նա անկարգապահ էր եղել, ինքնակամ բացակայել էր ծառայությունից, խախտումներ էր թույլ տվել, «դրսևորել էր խաբեբայի հակումներ»: Ըստ բնութագրի՝ Իշկնեևը մինչև անգամ օդային խուլիգանություն էր կատարել:

Նախագահող դատավորը հարցրեց Իշկնեևին՝ ի՞նչ խուլիգանության մասին է խոսքը նրա բնութագրում:

«Ինքնաթիռով վայրի բադ էի որսում»,- ծուռ ժպտալով պատասխանեց Իշկնեևը: Այդ ինքնաթիռային «բադաորսի» համար նրան զրկել էին թռիչքի իրավունքից…

Օդային «բադաորսի» սիրահարը կարճ ժամանակ անց հայտնվել էր իրեն ոչ թշնամի երկրի տարածքում՝ որպես վարձկան կործանիչ-օդաչու, և ռմբակոծել էր հայաստանյան տարածքը՝ ադրբեջանական դոլարների դիմաց…

ՀՀ գերագույն դատարանի քրեական գործերով դատական կոլեգիան Ալբերտ Հակոբյանի նախագահությամբ հաստատված համարեց ՀՀ դեմ ոտնձգած վարձկան օդաչուին առաջադրված մեղադրանքը՝ այն ժամանակվա քրեական օրենսգրքի 63 հոդվածով:

Մարատ Իշկնեևը դատապարտվեց 15 տարի ազատազրկման:

Դատավճռի հրապարակումից հետո Մարատ Իշկնեևը հայտարարեց, որ վարձկանության նկատմամբ կարելի էր և ավելի… ներողամիտ լինել՝ հաշվի առնելով այդ երևույթի մեծ տարածվածությունը…

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում