Google-ի մայր ընկերությունը հանդիսացող Alphabet հոլդինգի եկամուտը 2017 թվականի չորրորդ եռամսյակում կազմել է 32.3 մլրդ դոլար։ Այս մասին հայտնում է CNN-ը։ Տարվա կտրվածքով եկամտի չափը մոտենում է 110 մլրդ դոլարի՝ ընկերության ողջ 20-ամյա պատմության մեջ առավելագույն ցուցանիշի։
Նշվում է, որ բարձր եկամուտը վկայում է համացանցում գովազդի հաջող վաճառքի մասին։
Հիշեցնենք, որ հոլդինգի շահույթը 2017-ի երրորդ եռամսյակում աճել է 33 տոկոսով՝ հասնելով 6.73 մլրդ դոլարի։ Ընկերության եկամուտը մեծացել է 24 տոկսով՝ հասնելով 27.7 մլրդ դոլարի։ Alphabet-ի եկամուտը որոնման արդյունքներում և YouTube-ում գովազդից աճել է ռեկորդային 22.6 տոկոսով։ Աճել է նաև հոլդինգի ոչ գովազդային շահույթը՝ 40 տոկոսով։ Հատկապես ակտիվորեն ընկերությունը զարգացնում է ծառայությունները՝ կապված ամպային տեխնոլոգիաների հետ։